04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտյանը չի ուրանում Տարոն Մարգարյանին /վիդեո/

”Պաշտպանությունն, ասում են, անցել է շատ լավ: Տարոն Մարգարյանն, իհարկե, իմ ընկերն է, ծուղրուղու չկաչենք, ես երեք անգամ հրաժարվողը չեմ, որպես դիսերտանտ նա շարքային դիսերտանտ է”,-այսօր ասուլիսում, խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը տեղի ունեցած միջադեպից, երբ ուսանողները լրագրողների աշխատանքն էին խոչընդոտել, ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս հայտնեց, որ հանդիպել է ուսանողների հետ, […]

Նախարարը բավական խելացի է, որպեսզի

”Նախարարը բավական խելացի է, որպեսզի առանց փոփոխությունների իր ուզած մարդուն նշանակի, եթե ցանկանա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով այն լուրերը, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր նախարարը ցանկանում է նշանակել իր կողմից նախապես որոշված անձնավորության, և այդ պատճառով էլ պիտի ռեկտորի համար պահանջվող որոշակի չափորոշիչներ փոխի: ”Ինստիտուտում մեզանից պահանջուն են […]

Վանաձորի բուհ-երի ճակատագիրը որոշված է /վիդեո/

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը կդառնա Վանաձորի պետական համալսարան: Այս մասին ի պատասխան Henaran.am-ի հարցի, հայտնեց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, արդեն տևական ժամանակ է` լուրեր են շրջանառվում, որ ՎՊՄԻ-ին և ՀՊՃՀ-ի վանաձորյան մասնաճյուղը պիտի միավորվեն: Իսկ թե ինչ է լինելու պիլիտեխնիկի ճակատագիրը, տեսանյութում:

Աշոտյանը` մաթեմատիկայի ”խայտառակ” դասագրքի մասին

Երեկ Facebook սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր Մաթեմատիկայի դասագրքի հետ կապված խնդիրն էին բարձրացրել: Գյումրու քաղաքապետի խոսնակ Զոհրապ Եգանյանը տեղադրել էր ներքոնշյալ լուսանկարն ու մատնացույց արել գրքի թերությունները` նշելով, որ սա հերթական խայտառակությունն է: Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է այս խնդրին: ”FB սոցիալական ցանցում տեղադրված մաթեմատիկական “խնդիրները” Ա. Առնաուդյանի և Գ. Բեդիրյանի հեղինակած […]

Ով է փոխարինում Մազմանյանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ստորագրել է հրաման, համաձայն որի` “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը 2014թ. հունվարի 13-ից հանձնարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն և նշանակումը:

Պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ամփոփել է նախորդ տարվա հիմնական արդյունքները` նշելով, որ 2013 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացվել է մեծածավալ աշխատանք: “Իրականացվող աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի: Համոզված եմ, որ դրա համար թե […]

2013-ի ձեռքբերումը Մաքսային միությունն է /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփեց անցած  տարին: Ըստ նրա` կարևոր ձեռքբերումը Մաքսային միությանը ՀՀ-ի անդամկցելու որոշումն է: Իսկ թե որն է  եղել անձամբ պատգամավորի ձեռքբերումը, և այլ մանրամասներ` դիտեք` տեսանյութում: 

Թող Տարոնը պաշտոնը թողնի, թե չէ գիտությունը կտուժի /վիդեո/

Երեկ Տնտեսագիտական հալասարանում տեղի ունեցածը երիթհանրապետականներին բնորոշ վարքագիծ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ում երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ժամանակ մի խումբ ուսանողներ խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը: ”Կա լրագրողի աշխատռանքի խոչընդոտում նրանց բոլորի և տնտեսագիտական համալսարանի ռեկտորի կողմից: Միանշանակ է` հանցակազմը կա: […]

ՀՊՏՀ-ի պատասխանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը իր ափսոսանքն է հայտնում երեկ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքների, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ:Ներողամտություն ենք հայցում բոլոր այն աղջիկներից, կանանցից և լրագրողներից, որոնց […]

Աշոտյանը` Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանության մասին

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա պաշտպանության հետ կապված որոշ շրջանակներ, արդեն քանի օր է, կրքեր են փորձում բորբոքել: Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ 1. Հայաստանում գործում է գիտական աստիճանների շնորհման համապատասխան կարգ, որով կորոշվի այս, ինչպես մնացյալ բոլոր պաշտպանությունների համարժեքությունը:2. “Գիտականության” շահարկումը արվում է բացահայտ քաղաքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի