Հրանուշ Խառատյանի որդին լքել է Հայաստանը. Մենուա Հարությունյանը հիշեցնում է
”Տարիներ առաջ Հրանուշ Խառատյանի որդին` Արսեն Խառատյանը, մի խումբ երիտասարդների հետ պայքարում էր, որ գիտական աստիճան ունեցող երիտասարդները չծառայեն բանակում: Ցավոք նրանք հասան հաջողության և չծառայեցին Հայոց բանակում: Այսօր Հրանուշ Խառատյանի որդին, ով պաշտպանել է գիտական աստիճանը, գիտական աշխատանքով չի զբաղվում: Ավելին `հեռացել է Հայաստանից և ապրում է ԱՄՆ-ում, իսկ Հրանուշ Խառատյանը եթերով հայտարարում է, որ նրանք, ովքեր պաշտպանում են թեկնածուական, պետք է զբաղվեն գիտությամբ` ակնարկելով, որ Տարոն Մարգարյանը չպետք է պաշտպաներ: Ամենահետաքրքիրն այն է, որ տիկին Խառատյանը պնդում է, որ շատերը պաշտպանում են բանակից խուսափելու կամ ուղղակի կոչում ունենալու համար:
Տիկի՛ն Խառատյան, միգուցե Ձեր որդու անցած ուղին է Ձեզ ստիպել այդքան խորը պատկերացումներ ունենալ այս թեմայի մասին:
Հ.Գ. Մեզանում ձևավորվել է մի մթնոլորտ, երբ մարդիկ իրենք իրենց սխալներն ու խնդիրները չնկատելով` ցեխ են նետում դիմացինի ուղղությամբ: Վստահեցնում եմ Ձեզ, որ Ձեր նետած ցեխը երբեք տեղ չի հասնի, քանզի շատ հաճախ Դուք ավեի ցեխոտ եք և ավելի ճիշտ կլինի ինքներդ Ձեզ փորձեք մաքրել այդ ցեխից”,-Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը: