11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հուսով է, ԲՀԿ-ում կհասկանան

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստում որոշեց մերժել ԲՀԿ խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը ուսանողության տոն ունենալու վերաբերյալ:

Հիշեցնենք, նախորդ նիստին նման առաջարկությամբ էր հանդես եկել ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Այսօր նախարարն ասաց, որ ազգային տոնացույցում այդ տոնը կլինի, բայց կունենա ազգային ակունքներ: Տոնը նշվելու է մայիսի 16-ին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ԲՀԿ-ի գործընկերներին՝ նշելով, որ նրանց առաջարկն ու Աշոտյանի առաջարկը համահունչ են: 

՛՛Այդ առումով մենք նույն որոշումն ենք ընդունում, տարաձայնությունը օրվա վերաբերյալ է: Մեր վերաբերմունքը դրական է, մենք ինքներս նմանատիպ օրենսդրական փաստաթուղթ հավանության ենք արժանացրել՛՛,-ասաց վարչապետը: Իսկ Աշոտյանը հույս հայտնեց, որ ԲՀԿ-ականները կհասկանան դա:

Նշենք, որ ԲՀԿ-ը առաջարկում էր տոնը նշել նոյեմբերի 17-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ