06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է ԳԱԱ 2015 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Մինչ ժողովի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Ժողովի մասնակիցները մեկ […]

Փիթեր Բալաքյանին՝ Պուլիցերյան մրցանակին արժանանալու առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ: «Համայն հայության համար սա նշանակալի իրադարձություն է, քանզի ամերիկա-հայ հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանից հետո Դուք երկրորդ տաղանդաշատ հայորդին եք, ով իր բարձրարժեք ստեղծագործությամբ գրավեց գրական հեղինակավոր այս բարձունքը: Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Օզոնի հանդես» պոեմների ժողովածուն դարձավ […]

Ինչպես պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՕՍԱԱՖ» ՀԿ–ն հաղորդագրություն է տարածել, որում ցուցումներ են տրվում այն մասին, թե ինչպես կարելի է պաշտպամվել անօթադու թռչող սարքերից։ Ներկայացնում ենք այդ ցուցումները. Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության  և մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: […]

Նախագահն ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին: Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում գիտության, մասնավորապես՝ […]

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը բարձրացվել է ԵԽ կրթության նախարարների համաժողովում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ, […]

Յուրահատուկ «հոտառության» շնորհիվ Սյունիքում հայտնաբերվել է համաշխարհային գտածոներ

ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանն այսօր լրագրողներին հայտնց, որ օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողերի գործունեության հետևանքով հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ: Հնագետը նաեւ նշել է, որ բոլոր գտածոները միասին երկու հարյուր օրինակ են` մարտական սակրեր, արվեստի գործեր, որոնք Սյունիքի մարզի քննչական բաժնի կողմից հայտնաբերվելուց հետո դիմել են Մշակույթի նախարարութանը: «Եթե […]

Լավ գիտնականներ ունենք․ Աշոտյան

Մեկնարկել է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը, որի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, թե Հայաստանում կան բազմաթիվ լավ գիտնականներ, սակայն դեռ վաղ է խոսել Նոբելյան մրցանակների հավակնությունների մասին։ «Բազմաթիվ հայ գիտնականներ ունեն, որոնք աշխատում են այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Հույս ունենանք, որ մի գեղեցիկ օր կունենանք հայազգի նոբելյան […]

Նոր Գեղի 1 հնավայրի պեղումները համաշխարհային նոր բացահայտումներ են խոստանում

Հայաստանի տարածքում վերջին տարիներին հնագիտական և դաշտային հետազոտություններն աննախադեպ մեծ ծավալի են հասել` թե քանակական եւ թե որակական առումով: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը: 2015 թվականին, օրինակ, իրականացվել է 24  ծրագրեր` պեղումներ, հետազոտման, քարտեզագրման աշխատանքներ: «Այն նյութերը, որոնք մենք […]

Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ- Հ. Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ տարեկան համագումարի բացմանը: Ողջունելով համագումարի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էապես կարևորում է ԻՏՁՄ դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունն ԻՏՁՄ-ի հետ ձեռնամուխ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի