Հաստատվել է ավարտական և միասնական քննությունների նոր ժամանակացույցը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում և ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված օրերը: Քննությունների համար սահմանվել է հետևյալ գրաֆիկը. 12-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-13.06.2018թ «Մաթեմատիկա» /գրավոր/- 20.06.2018թ. «Հայոց պատմություն» […]





































