Պետականության համար ամենակարևոր խնդիրներից մեկը դեռևս լուծված չէ. Արամ Սիմոնյան

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին» խորագրով գիտաժողով, որը նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն և գիտական արդիական չափանիշներով քննել Առաջին Հանրապետության տարիներին ձևավորված գրական-մշակութային կյանքն ու դրա առանձնահատկությունները, անդրադառնալ գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության […]