02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերին կխոսի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին նիստ կհրավիրի, որի ժամանակ այս անգամ կխոսի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ի դեպ, նրա մասնակցությամբ նիստը կիրականացվի հեռավար կապի միջոցով, քանի որ Հարությունյանը Արցախում է՝ շրջափակման մեջ։ Նկատենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւս խոստացել է գալ քննիչ հանձնաժողով, սակայն հստակ օրն ու ժամը չի ասել։ […]

Ո՞ւմ գաղափարն է հենց Օպերայի եւ բալետի թատրոնի բակում այդ անճոռնի, հսկա ատրակցիոնի տեղադրում․ «Ժողովուրդ»

«Երեւանի կենտրոնում՝ Օպերայի եւ բալետի թատրոնի հենց հարակից հատվածում, խաղային նոր ատրակցիոն է տեղադրվել: Ատրակցիոնը ուժային չափիչ ֆունկցիա ունի. հարվածում ես, եւ, ըստ սանդղակի, չափում է հարվածի ուժը: Մարդիկ գումար են վճարում եւ օգտվում դրանից: Նկատենք, որ կարմիր, հսկա ատրակցիոնը բավական մեծ տեղ է զբաղեցնում եւ, մեղմ ասած, հարիր չէ մշակութային ամենակարեւոր շենքին: Խաղամոլության դեմ […]

Սնուփ Դոգի պայմանագրերում թմրանյութի մասին կետ կա. ինչ պայմանով է գալիս Հայաստան. «Ժողովուրդ»

Հուլիսի վերջին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, որը դարձավ մեծ քննարկումների թեմա: Մասնավորապես, ասվում էր, որ Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը. «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարեւան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները […]

Իշխանությունը մեծ «լվացք» է նախաձեռնել` փողերի լվացք․ «Հրապարակ»

Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն աչքալուսանք տվեց, թե սեպտեմբերին մի չտեսնված աստղի համերգ են կազմակերպում, հետո կառավարության որոշման արտահոսքից տեղեկացանք, որ այդ աստղը Սնուփ Դոգ կոչվող երգիչն է, որի անունը շատերը չէին էլ լսել, եւ իշխանությունը որոշել է 23 միլիոն դոլար ծախսել 3 երաժշտական միջոցառումների վրա, մեկը` 6,2 մլն, երկրորդը` 9 մլն, երրորդը` 7,9 միլիոն […]

Շուրջ բոլորը մահ է. չկա օր, որ անիշխանությունից ու համատարած քաոսից մարդիկ չմահանան․ «Որդիների կանչ» ՀԿ

Այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, իշխանության վարած քաղաքականությունը, պարբերաբար կազմակերպվող համերգներն ու խրախճանքները, արատավոր կենսակերպ ունեցող արտիստներին Հայաստան հրավիրելը և մեր հարկերի հաշվին միլիոնավոր դոլարներ մսխելը ունի մեկ նպատակ՝ բթացնել ազգային դիմադրողականությունը, մոռացության տալ մեր ազգային արժեքները, ստվերել ազգի պատմությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» ՀԿ-ն: «Այս ամենը ծրագրված արվում է 2018 թվականի […]

Բանտապետի հարցը անձամբ պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՔԿ ծառայության պետի նշանակման հարցը չեն թողել ՀՀ արդարադատության նախարարի որոշմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ՔԿ ծառայությունը Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող կառույց է, իրավական համակարգում քննարկել են, որ բանտապետի հարցը այն հարցն է, որ անձամբ պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառույցը խիստ կարևոր ու պատասխանատու է։ […]

Ոստիկանության նախկին գնդապետի որդու դանակահարության գործով ուշագրավ որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»

Ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով ուշագրավ որոշում է կայացվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը գործով անցնող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցրել է՝ դատահետքաբանական փորձաքննության հիմքով։ Գրել էինք, որ ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով անցնում է նաև Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած […]

ՔՊ-ում մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին. «Ժողովուրդ»

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ավագանու ընտրությունների քարոզարշավում Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը: Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ ՔՊ-ում մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին, թիմակիցների հետ շրջի Երեւանի փողոցներով եւ քաղաքացիներին կոչ անի քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին, մինչդեռ կուսակցությունում մի մասն էլ կարծում են, որ Փաշինյանի մասնակցությունը, հնարավոր է, […]

Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը 1000 հատ կոնյակ է գնել․ «Ժողովուրդ»

«Երեւանի 2799-ամյակին քաղաքապետարանը երկու պայմանագրով 1000 հատ կոնյակ է գնել «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ից 23 մլն 700 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ պայմանագրի՝ կոնյակների վրա պետք է նշված լիներ 2799 եւ Երեւանի գերբը։ Նմանատիպ մի պայմանագիր էլ կնքվել է 2018 թվականի ապրիլին 11 մլն 850 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Տպավորություն է, որ իշխանությունները սիրում են […]

ՔՊ նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել: Ինչպես հայտնի է, ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ թե ովքեր են օգնելու Փամբուխչյանին նախընտրական և ընտրական գործընթացները համակարգելու հարցում, որոշված չէ: Բանն այն է, որ, մի կողմից, քաղաքապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված