09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արայիկ Հարությունյանը սեպտեմբերին կխոսի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին նիստ կհրավիրի, որի ժամանակ այս անգամ կխոսի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ի դեպ, նրա մասնակցությամբ նիստը կիրականացվի հեռավար կապի միջոցով, քանի որ Հարությունյանը Արցախում է՝ շրջափակման մեջ։ Նկատենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւս խոստացել է գալ քննիչ հանձնաժողով, սակայն հստակ օրն ու ժամը չի ասել։

Բանն այն է, որ Հարությունյանի չներկայանալը ու քաղաքական իշխանությունից սրտնեղելը կապված է իր նկատմամբ հարուցված քրեական գործով, որով դեռ նախաքննական մարմինը վերջնական որոշում չի կայացրել: Դեռ փորձում են գնահատական տալ՝ ՊԲ նախկին հրամանատարը թերացել է, թե ոչ»,- գրում է թերթը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ