10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Բանտապետի հարցը անձամբ պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՔԿ ծառայության պետի նշանակման հարցը չեն թողել ՀՀ արդարադատության նախարարի որոշմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ՔԿ ծառայությունը Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող կառույց է, իրավական համակարգում քննարկել են, որ բանտապետի հարցը այն հարցն է, որ անձամբ պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառույցը խիստ կարևոր ու պատասխանատու է։

Նշենք, որ Armlur.am-ը գրել էր՝ քաղաքական իշխանությունը բանտապետ է փնտրում, սակայն 7 օր է անցել, և չեն կարողանում խիստ, ճանապարհ անցած ու բանտերը կարգի հրավիրող, իրավիճակը վերահսկող ծառայության պետ գտնել:

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ