28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչու է Ծառուկյանը նման պայման դնում. Ժամանակ

Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել Է ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մարզական նորակառույց համալիրի բացմանը։ Այդ միջոցառմանը լրագրողներին բնականաբար չի տրվել Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ ահա Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մի քանի հարցերի, այդ թվում՝ կիկին խոսելու իր քաղաքականություն վերադարձի մասին՝ ասելով, որ պետք է խնդրեն, որպեսզի ինքը մտնի նման ծանրության տակ։ Գագիկ […]

Տհաճ իրավիճակում. Ժամանակ

Վիկտոր Դալլաքյանի կուսակցաշինակւսն աշխատանքները ֆինանսների սղության պատճառով ժամանակավորապես սառել են։ Վերջին շրջանում տարբեր մարզերում գրասենյակներ եւ տարածքներ վարձակալելու ակտիվ աշխատանքներ էին սկսվել, սակայն  այս պահին դրանք նույնպես կասեցվել են։ Թերթի տեղեկություններով` իրականում խնդիրը ոչ այնքան փողն Է, որքան Սեյրան Օհանյանի որոշումը։ Թերթին հասած տեղեկութ|ուններով` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի հետ հանդիպումից հետո Սեյրան Օհանյանը տարակուսանքի […]

Ովքե՞ր են հրավիրված լինելու ՀՀԿ համագումարին.ՀԺ

«Հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված կլինեն մոտ 2000 հոգի, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։ Պատվիրակների ընտրությունը դեռ չի ավարտվել, նաև հստակ որոշված չէ, թե ովքեր են լինելու հյուրերը։ «Հրավիրել ենք Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Ռուսաստանի «Եդինայա Ռոսիային» և ԵԺԿ-ին։ Կհրավիրենք նաև մեզ հետ […]

Ի՞նչ է մտածում նախագահը.Ժամանակ

«Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին ԳՄ անդամների բարձրացրած հարցին։ Նախագահը դրական է արտահայտվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ այդ մասին տեսակետ կհայտնի օրերս։ ԳՄ-ում «Ժամանակ» -ի աղբյուրները հայտնում են սակայն, որ Սերժ Սարգսյանի խոսքից պարզ է դարձել, որ մեծ հաշվով իշխանությունը դեմ չի […]

Ավագ լեյտենանտը դանակահարել է զինվորին. Ժամանակ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը: 51-ամյա Դավիթը պայմանագրային զինծառայող է. նա ինժեներատեխնիկական դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ: Ըստ դատական ակտի՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Գ.-ն 2016 թվականի հունիսի 14-ի առավոտյան՝ նախաճաշից հետո, գնացել է զորանոցի մասնաշենքի մոտ՝ ինչ-որ մեկից ծխախոտ խնդրելու: Գումարտակի անձանակազմը դեռ […]

Նորից միասին՞. Ժողովուրդ

«Վերջին օրերին քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀԱԿ-ը բանակցում է Գագիկ Ծառուկյանի հետ` ԲՀԿ-ի հետ համագործակցված, դաշինքով ԱԺ ընտրություններին մասնակցելու շուրջ: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից, որն ասաց, թե նման բան չկա: Սակայն նման բանակցության հնարավորությունը չբացառեց. «Հնարավոր եմ համարում ցանկացած ուժի հետ բանակցություն, […]

Մարզպետի «մեղքով» քաղաքապետարանի երկու պաշտոնյա են ձերբակալվել.Ժամանակ

««Ժամանակ»–ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Աբովյանի քաղաքապետարանի երկու աշխատակցի՝ առևտրի բաժնի պետ Մանվել Հովհաննիսյանին և նրա տեղակալ Վահե Հայրապետյանին։ Պարզվել է, որ վերջիններս ամեն օր Աբովյանի շուկայի վաճառողներից յուրաքանչյուրից անօրինական կերպով 500 դրամ գումար են պահանջել և ստացել։ Առևտրականներից ապօրինի հավաքված գումարը քաղաքապետարանի աշխատակիցները փոխանցել են Կոտայքի մարզպետին՝ Կարապետ Գուլոյանին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Սև կասա»-ն վերանում է․ Ժողովուրդ

«Վերջին օրերին հատկապես առեւտրականների շրջանում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, «կարգոների» փակվելու լուրը: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք առեւտրականներն իրենց բեռը հանձնում են ձեռքբերման երկրում եւ ստանում Հայաստանում` ծառայության համար վճարելով, ըստ բեռի քաշի, 6-8 դոլար՝ մեկ կիլոգրամը: Բայց պարզվում է` «կարգոների» հետ կապված խնդիրն իրականում միտումնավոր է այլ կոնտեքստում շրջանառվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանը […]

Կպատժի՞․ Հրապարակ

«Ծառուկյանի վերադարձի հավանականությունից ԲՀԿ-ում էյֆորիկ տրամադրությունների մեջ են ընկել, կուսակցականները ճախրում են ոգեւորությունից, «դավաճաններն» ահուդողով են սպասում Ծառուկյանի վերջին խոսքին։ Բանն այն է, որ քաղաքականությունից հեռանալուց օրեր առաջ, երբ Ծառուկյանն ակտիվ նախապատրաստվել է եռյակի հանրահավաքին, շատերը, զգալով վտանգը, ճանապարհի կեսից հետ են կանգնել։ Անհարմար վիճակում է հայտնվել նաեւ «դուրս ընկած» պատգամավորական խումբը, որը կուսակցությունից դուրս […]

Միջատ` նրբերշիկի մեջ. Իրավունք

Նրբերշիկների բաղադրությունում ցուպիկներ եւ բակտերիաներ սկանդալային պատմությունը դեռ չմարսած, հայ սպառողները բախվեցին մեկ այլ խնդրի եւս։ Այս անգամ ի հայտ եկավ պնդում, որ «Աթենք» ընկերության «Գանձասար» նրբերշիկի փաթեթի մեջ հայտնաբերվել է միջատ։ Ինչպե՞ս կարող էր միջատը հայտնվել փաթեթավորված նրբերշիկի մեջ պարզելու համար դիմեցինք ընկերությանը։ Ստացանք ընկերության մարկետոլոգ Զառայի հետեւյալ մեկնաբանությունը. «Այն սպառողը, որը նրբերշիկի մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի