Կպատժի՞․ Հրապարակ
«Ծառուկյանի վերադարձի հավանականությունից ԲՀԿ-ում էյֆորիկ տրամադրությունների մեջ են ընկել, կուսակցականները ճախրում են ոգեւորությունից, «դավաճաններն» ահուդողով են սպասում Ծառուկյանի վերջին խոսքին։
Բանն այն է, որ քաղաքականությունից հեռանալուց օրեր առաջ, երբ Ծառուկյանն ակտիվ նախապատրաստվել է եռյակի հանրահավաքին, շատերը, զգալով վտանգը, ճանապարհի կեսից հետ են կանգնել։ Անհարմար վիճակում է հայտնվել նաեւ «դուրս ընկած» պատգամավորական խումբը, որը կուսակցությունից դուրս եկավ նախկին «շեֆի» հեռանալուն պես, թեեւ, ասում են, Ծառուկյանն իր ետեւից դուրս չեկողների վրա է զայրացած։
Եթե Ծառուկյանի վերադարձի հարցը վերջնականապես վճռվի, ապա ԲՀԿ-ն մինչեւ տարեվերջ համագումար կհրավիրի։ Եթե՝ ոչ, ապա համագումարը կտեղափոխվի հաջորդ տարվա սկիզբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։