10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Սև կասա»-ն վերանում է․ Ժողովուրդ

«Վերջին օրերին հատկապես առեւտրականների շրջանում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, «կարգոների» փակվելու լուրը: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք առեւտրականներն իրենց բեռը հանձնում են ձեռքբերման երկրում եւ ստանում Հայաստանում` ծառայության համար վճարելով, ըստ բեռի քաշի, 6-8 դոլար՝ մեկ կիլոգրամը:

Բայց պարզվում է` «կարգոների» հետ կապված խնդիրն իրականում միտումնավոր է այլ կոնտեքստում շրջանառվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանը ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք երկու հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով:

Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, այսպես կոչված, «սեւ կասա»: Եւ հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե:

Այսինքն` առեւտրականների վճարած գումարները որեւէ կերպ չեն ավելանա: Բայց այս հեռանկարը «կարգոների» նախկին գործելաոճի հետ հարաբերություն ունեցող որոշակի շրջանակների համար, բնականաբար, ձեռնտու չէ, դրա համար էլ նրանք շրջանառության մեջ են դրել լուրերը, թե «կարգոներն» ընդհանրապես փակվում են, ինչը առեւտրականների շրջանում կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ