Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջեւանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։ ՀՔԲ–ները, ինչպես հայտնի է, այն կառույցներն են, որտեղ քաղաքացիները դիմում են վարորդական իրավունք ստանալու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել, բայց հեծանիվ հորինած չենք […]