20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչո՞ւ է թանկացել գյուղմթերքը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել:  «Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման […]

ԲՀԿ-ում դժգոհ մարդիկ կան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում պառակտումների պատճառ են դարձել: ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվել է՝ ավագանու ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Երեկ` ուշ երեկոյան, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանը հայտարարություն էր տարածել՝ դժգոհելով կուսակցության որոշման դեմ: Ըստ նրա` ավագանու ցուցակը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում ԲՀԿ […]

Մայր Աթոռից հրահանգի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաեւ բարձրաստիճան հոգեւորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեռեւս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձնագրերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի […]

100 օրվա ֆենոմենը. Ի՞նչ կա Փաշինյանի մտքին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17–ին հրավիրում է հանրահավաք, առիթը պաշտոնավարման 100 օրն է: Կարծես թե առաջին անգամ Հայաստանում պաշտոնավարման 100 օրը երկրի ղեկավարը ցանկանում է ամփոփել հանրահավաքով: Թե ինչքանով է դա արդյունավետ, դժվար է ասել, բայց որ առնվազն հետաքրքիր է` միանշանակ է: Սակայն ակնհայտ է, որ հանրահավաքում չեն լինելու վիճակագրական ու պաշտոնական տվյալներ, հասկանալի է` […]

Ինչո՞վ է նա զբաղվում Քոչարյանը «ԿԳԲ-ի պադվալ»-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ: Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները եւս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում […]

Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով «Առավոտ»-ի հարցին՝ ձեր կառավարությունում ո՞ւմ են նմանեցնում Բերիային, ո՞վ է Բերիան, որը, ըստ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, ուղղորդում է իրավապահ մարմիններին, պատասխանեց. «Ես հասկանում եմ՝ դուք ում նկատի ունեք, բայց Բերիան ես չեմ»: Ապա Ավինյանն ասաց՝ թե ինչ էր ակնարկում Սողոմոնյանը, պետք է իրեն ուղիղ հարցնել. […]

«Ելք» դաշինքը քանդվում է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլեւս ոչ եւս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները: Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել […]

Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը արգելել ԲՀԿ-ին մասնակցել ընտրություններին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` Երեւանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի վերջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, եւ հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ […]

ՌԴ-ի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են ՀՀ նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն […]

Փոխնախարարն էլ LEXUS ունի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսին նշանակվեց այս պաշտոնում: Այսօր արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված է նրա՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:  Ուդումյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 800 հազար դրամ, 4 հազար 500 ամերիկյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի