24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ելք» դաշինքը քանդվում է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլեւս ոչ եւս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները:

Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը եւ Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքով:

«Փաստի» տեղեկություններով, արդեն առկա է նաեւ նախնական համաձայնություն դաշինքի անվան շուրջ. այն կարտահայտի այդ կուսակցությունների անունները եւ կկոչվի «Լուսավոր Հանրապետություն»:

Իհարկե, չի բացառվում, որ այս դաշինքում ընդգրկվեն նաեւ այլ քաղաքական ուժեր, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, սակայն այս պահին հստակ է վերոնշյալ երկու կուսակցությունների դիրքորոշումը:

Իսկ թե որքանով արդյունավետ կլինի «Քաղաքական պայմանագիր» կուսակցության՝ ընտրություններին միայնակ մասնակցելու հակվածությունը, ցույց կտա ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ