20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայտնի է՝ ինչ է առաջին նախագահը խնդրել Փաշինյանից. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի են դարձել Լեւոն Տեր-Պետրոսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման որոշ մանրամասներ։ Առաջին նախագահը Նիկոլից խնդրել է աջակցել ՀԱԿ-ին գալիք խորհրդարանական ընտրություններում` փոխարենն առաջարկել է օգնել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նիկոլը համաձայնել է։ Չնայած լավատեղյակները պնդում են, որ վերջին պահին նա կրկին «կգցի» Տեր-Պետրոսյանին, ինչպես «գցեց» այն օրերին, ինչպես այս օրերին «գցում» է […]

Չարենցավանի քաղաքապետի հսկայական ունեցվածքը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նախորդ տարի առքուվաճառքով է զբաղվել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:  Շահգալդյանը գնել է երկու հողամաս 1 միլիոն 735 հազար եւ 2 միլիոն 284 հազար դրամով, նաեւ վաճառել է երեք այլ հողամաս 1 միլիոն, 200 հազար եւ 160 հազար դրամով: Դրամական միջոցները 2017 […]

Բողոքի նոր ալիք է հասունանում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 28-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հերթական բողոքի ակցիան կիրականացնեն։ Տեղեկություններ կան, որ Վեհափառի դեմ բողոքի ալիքը կարող է դուրս գալ վերահսկողությունից, քանի որ նախաձեռնողներին են միանալու կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պատերազմ հայտարարելով հայ առաքելականների դեմ։ Վտանգը կանխազգալով՝ մեր տեղեկություններով, Գարեգին Բ-ն վերջին օրերին փորձում է տարբեր ուղիներով հարթել […]

Փաշինյան-ՀՅԴ՝ ընդդեմ Ծառուկյանի. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 24-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի հանդիսությանը, որն անցկացվել էր Երեւանում: Առաջին հայացքից արարողակարգային այդ մասնակցությունը իրականում իր մեջ պարունակում է բավականին ուշագրավ քաղաքական ենթատեքստ, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ էր տեղի ունեցել դրանից մի քանի ժամ առաջ Ազգային ժողովում՝ Ընտրական օրենսգրքի նախագծի […]

Արդյո՞ք ԱԱԾ-ի արածը շոու չէ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո շատերն են փորձում հասկանալ, թե ինչ հիմնարար փոփոխություններ են կատարվել մեր արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ, կոռուպցիոն բացահայտումները որքանով են ծառայելու իրենց նպատակին՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուն, դրա համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Որքանո՞վ է ազատ, մրցակցային դաշտ ստեղծվելու քաղաքական կուսակցությունների կայացման համար, որոնց առաջին փորձությունը լինելու է առաջիկայում […]

Թեժ վեճ Կարգին Հայկոյի և Ալեն Սիմոնյանի միջև. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հուլիսի 24-ին տեղի ունեցած նիստում ինքնաառաջադրվեցին քաղաքապետի չորս թեկնածուներ: «Ժամանակ»-ի տեղեկություններով` թեկնածուներից երկուսը` ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն ու դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, բավական թեժ բանավիճել են: Ալեն Սիմոնյանին զայրացրել է այն հանգամանքը, որ իր ընկեր Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի եւ առանց հաշվի առնելու ընկերական […]

Գագիկ Հարությունյանը «դռնեդուռ» է ընկել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները եւ զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից: Սակայն, […]

Ե՞րբ Ծառուկյանը կասի իր վճռական խոսքը. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում: Վերջիններս, թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը: Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ […]

Արթուր Վանեցյանի քեռին ՊԵԿ-ում պաշտոն է ստացել. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին: Վերջերս կատարված նշանակումը եւս այս տարբերակից է՝ մեկ տարբերությամբ: Մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, աշխատանքի է անցել Արարտյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն: Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում, երկար […]

Հանդիպման մի գնա՝ քեզ լավ բան չի սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ մարդ առեւանգելու եւ բռնության ենթարկելու քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 49-ամյա Արամը, ում առեւանգել ու բռնության են ենթարկել Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ համատեղ բիզնես է ունեցել: Որոշ ժամանակ անց Արամը դիմել է Արտեմ Պետրոսյանին եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի