20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՝ ՀՀՇ-ի ոգով. Հրապարակ

Նոր իշխանություններն ամեն օր ապացուցում են «պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՀՀՇ կարգախոսի արդիականությունը: Նրանք կարծում են, որ ԺԵԿ-ի պետերն էլ պիտի իրենց թիմից լինեն: Երեկ տեղեկացանք, որ ազատվել են «Արարատ ՋՕԸ»-ի՝ Ջրօգտագործողների ընկերության պետ, երիտասարդ Վանյա Թաթիկյանից և պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նշան Հակոբյանին: Վերջինիս համար միջնորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. Հակոբյանն ու Ավինյանը համակուրսեցիներ են: 

Հետո կրակն ընկնե՞նք. Ժամանակ

տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Մոսկվայում։ Երկրից բացակայելու հանգամանքը պայմանավորված է առաջիկա ներքաղաքական զարգացումներով և դրանցում ԲՀԿ-ի դերակատարությամբ։ ԲՀԿ-ն, կարծես թե, դիրքավորվում է և չի աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն լուծարելու հարցում։ Մինչդեռ Երևանի ավագանու ընտրության հաջորդ օրը «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք պատրաստ են վարչապետի հետ քննարկումներ սկսել այն օրակարգով, […]

Քոչարյանը պաշտոնի համար չի գալիս՝ այլ խնդիր է լուծելու. Հրապարակ

Քոչարյանական թիմում քաղաքական ուժերի հետ հանդիպումները հիմնականում անցկացնում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, լրատվամիջոցների եւ լրագրողների հետ՝ Վիկտոր Սողոմոնյանը, օլիգարխիկ «սաստավի» հետ՝ Հովիկ Աբրահամյանը, հիմնականում՝ «Նացիոնալ» հյուրանոցում։ Ռ․ Քոչարյանը ռազմավարական հարցերն է լուծում, հանդիպում առավել հայտնի դեմքերի հետ։ Որոշ տեղեկություններով՝ արդեն 2 անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, նախկին նախարարների՝ Վարդան Այվազյան, Կարեն Ճշմարիտյան եւ այլք։ Իսկ Վարդան Օսկանյանը կա՞, մեզ ասացին՝ դասավանդում […]

Առաջին տիկնանց էլ՝ ընտրովի. Հայկական Ժամանակ

Դիվանագիտական անձնագրերի հետ կապված աղմուկը չի դադա­րում: Երեկ ֆեյսբուք սոցիալական կայքում քոչարյանամերձ շրջա­նակներից տեղեկատվություն տա­րածվեց, որ ԱԳՆ-ն վերցրել է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ Բելլա Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի դիվա­նագիտական անձնագրերը, սա­կայն Լետն Տեր-Պետրոսյանի տիկ­նոջ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անձնագիրը չի վերցրել: ՍԳՆ խոս­նակ Տիգրան Բալայանն այս տե­ղեկության վերաբերյալ թերթին փոխանցեց. «Դիվանագիտական անձնագ­րերի հետ կապված որեւէ […]

Տիկին Ռիտան կազմ պատրաստ սպասում է. Հրապարակ

Հանրապետության նախկին ղեկավարների տիկինները տարբեր սովորույթներ ունեին։ Բելլա Քոչարյանը բոլոր այց-հրավերների ժամանակ ուղեկցում էր ամուսնուն։ Ուներ մեկ օգնական եւ անվտանգության մեկ աշխատակից, այն էլ կին՝ Զոյան, ով այսօր էլ համակարգում է։ Ռիտա Սարգսյանը փակ տարածքներ չէր սիրում եւ երկու ժամից ավելի չէր մնում օդում․ նա ամուսնուն ուղեկցում էր միայն կարճատեւ այցերի ժամանակ՝ Սիրիա, Կիպրոս։ Տկն Ռիտան եւս ուներ մեկ […]

Փաշինյանի որոշումը ցնցել է իրավաբաններին. Փաստ

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, կարծես թե հստակ է: Այդ մասին նա մեկ անգամ ևս հայտարարեց Նյու Յորքից՝ հետընտրական իր ուղերձում: Հստակ է նաև, որ դրան կողմ են շատերը, գուցե բացառությամբ ՀՀԿ–ի: Խնդիրը ժամկետներն են: Վարչապետի հայտարարությանը հաջորդեցին մասնավորաբար ՔՊ–ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի հապճեպ հայտարարությունները՝ այդ ընտրությունները մինչև տարեվերջ անցկացնելու մասին: […]

«Բա Նիկոլի ջանը քար ա՞». Իրատես

Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ավելի ուշ պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, քանի որ, ըստ պաշտոնյայի, իր և իր ընտանիքի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:  Իրականում, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս է Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին […]

Դե լավ էլի, Նիկոլ. Իրավունք

Սովետական միակուսակցական համակար­գի օրոք բավականին ուշա­դիր կարդում էի կուսակցության եւ կառավարության օրգան հանդի­սացող թերթերը, քանզի բավականին հա­ճախ այդտեղ հայտնաբերվում էին շատ հետաքրքիր տեղեկություններ՝ լինի դա ուղղակիորեն, թե տողատակերով: Եվ ահա այդ սովորույթը վերականգնել են նաեւ «Նիկոլի թվին» ու ամբողջ հայության կողմից շատ սիրված Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձ­նագրից զրկելուց հետո որոշեցի այդ թե­մայի շուրջ տեսնել, թե […]

Ռոբերտ Քոչարյանի առաջին քայլը. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով’ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1- ի գործով մեղադրյալի կարգավիճակում հայտնվելուց հետո հայտարարեց ակտիվ քաղաքականու­թյուն մտնելու մասին, սկսել է հանդիպումներ անցկացնել: Նպատակը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ միավորում ձեւավորելն է: Միայն թե, ինչպես պնդում են օրաթերթի աղբյուր­ները, Քոչարյանը հիմնականում հանդիպում է «մարդ-կուսակցությունների» նախագահների հետ: Քոչարյանն այս ընթացքում ընդունել Է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ […]

ԱԺ-ն ցրելու չորս ճանապարհ՝ ո՞րը կընտրի Փաշինյանը. Հրապարակ

Քաղաքական կուլիսներում քննարկվող միակ թեման Փաշինյան-խորհրդարանական ֆրակցիաներ առաջիկա բանակցություններն են՝ խորհրդարանը լուծա­րելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ։ Բոլոր ֆրակցիաներն էլ համաձայն են բանակցել։ «Առաջին հերթին՝ ժամկետների շուրջ։ Կարծում եմ՝ բոլոր ուժերն էլ նպատակահարմար կհամարեն ընտրությունները գարնանն անցկացնել, ոչ այս դեկտեմբերին՝ հազար ու մի պատճառով։ Արտահերթ ընտրությունների անցկացման 4 տարբերակ կա, բոլոր 4-ի ռիսկերն էլ մեծ են։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի