17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիեւը ոչ մի րոպե բաց չի թողնի հնարավորությունը. Հայոց աշխարհ

Համաշխարհային փորձը բազմիցս փաստել է, որ պատերազմական վիճակում գտնվող երկրների ապակայունացումը ձեռնտու է միայն ու միայն արտաքին թշնամուն։  

Օրինակներ կարելի է բերել անվերջ, սակայն առանց դրանց էլ ակնհայտ է. պատերազմը դեռ չավարտած եւ զինադադար չկնքած երկրում արտահերթ ընտրությունները կարող են միայն վնաս բերել, քանի որ նման լարված վիճակում ընտրությունները ենթադրում են անկայունություն, որը հենց այն է, ինչ երազում է խրամատների մյուս կողմում գտնվող հակառակորդը։  

Այդ պատճառով նման երկրներում արտահերթ ընտրությունների անցկացման մասին մտածող առաջնորդների քաղաքական պահվածքը ճանապարհ է հարթում այն երեւույթի համար, որը ժամանակին ֆրանսիացիները բնութագրել են իբրեւ կոլաբորիացիոնիզմ, այսինքն՝ սեփական երկիրը թուլացնելով՝ արտաքին թշնամու հետ համաձայնության գալու ու գործակցելու ձգտում։  

Պարտադիր չէ, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում հրահրվող քաղաքական ապակայունացումը հասնի իր հռչակած նպատակի իրականացմանը, որպեսզի դրանով վնասի սեփական պետությանն ու ժողովրդին։ Եթե անգամ դրանք ձեռնարկելու փորձերը կանխվում են իրենց հասունացման ինչ-որ հանգրվանում, միեւնույն է, դրա հետեւանքով այնպես է պառակտվում հասարակությունը, այնպես են նրա առանձին խմբերն ու շերտերը թշնամանում միմյանց հետ, որ նման հոգեբանական վիճակը առաջին հերթին կազմալուծող ազդեցություն է ունենում հենց բանակի վրա։   

Եթե վաղը իշխանությունը, ժողովրդին նորից դուրս բերելով փողոցներ, բախումների, ընդհարումների ու ծեծկռտուքի մթնոլորտ ստեղծի, ապա նման հոգեբանական վիճակում հայտնված հանրության համար ոչ միայն կխամրի արտաքին թշնամու դաժան կերպարը, այլեւ տեղի կունենա հոգեբանական որոշակի հեղաբեկում։  

Իսկ դա խորանալու դեպքում կարող է հանգեցնել կոլաբորիացիոնիստական տրամադրությունների մասսայականացմանը։ Այսինքն՝ հանուն գերնպատակի վերածվող «ներքին թշնամուց» ազատվելու խնդրի, արտաքին թշնամու հետ համաձայնության գալու մտայնության արմատավորմանը՝ զանգվածային գիտակցության մեջ։   

Ավելորդ է անգամ զգուշացնել, որ նման տրամադրությունները մեր հասարակության որոշակի հատվածին համակելու դեպքում կարելի է փակված համարել վերջին 27 տարիների պայքարի ու զրկանքների պատմությունը, քանզի այդպիսի թունավորված մթնոլորտում հայտնված երկրին հաղթելու ստույգ հնարավորության գոյությունը մի րոպե անգամ բաց չի թողնի Ադրբեջանը: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ