20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Առողջապահության նախարարը անցնում է գործի. Ժողովուրդ

Առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: Օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ խնդրին՝ տեղեկացնելով, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինս­տիտուտը առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ:

Ըստ այդմ, նախարարու­թյան գլխավոր մասնագետներն այլեւս հանդես են գալիս որպես խորհրդատուներ: Թորոսյանը որոշել է կրճա­տել գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը՝ 76-ից հասցնելով 45-ի:

Եւ ամենասարսա­փելին՝ առողջապահության նախարարը ցանկը կրճատել է, որտեղ տեղ չեն գտել կարեւորագույն մասնագիտություններ՝ գենետիկան եւ ռեւմատոլոգիան: Թերթի հետ զրույցում ՀՀ արդեն նախկին գլխավոր գենետիկ, կենսա­բանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Ֆադեյի Սարգսյանն ասել է.

«Ես շատ դեմ էի դրան, ոչ թե որ այլեւս գլխավոր մասնագետ չեմ, այլ ցանկից հանել են գենետիկան»: Սարգսյանն ասել է, թե ինքն է ցանկացել առաջարկել, որ իր փոխարեն գլխավոր գենետիկի կոչում ստանա երիտասարդ մասնագետ: «Ես դա էի ուզում առաջարկեի նախարարությանը, բայց կատարվեց հակառակը»,- ասել է նա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ