13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կարևորը՝ բռնել, ցուցադրել, խայտառակել, կարևոր չէ՝ մեղքը կհաստատվի, թե կհերքվի. Հրապարակ

Նախնական կալանքը որպես պատժամիջոց կիրառող իշխանությունների համար, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի՝ դիմացը տարեց ա՞նձ է, թե՞ կին, պետության առաջ վաստակ ունեցո՞ղ է, թե՞ պատերազմի վետերան, հանցանքն ապացուցվա՞ծ է, թե՞ ընդամենը չփարատված կասկածներ են, որոնք մի քանի օրից հօդս են ցնդելու։ Կարեւորը՝ բռնել, հայտարարել, ցուցադրել, խայտառակել, հետո կարեւոր չէ, թե ինչ կլինի․ կհաստատվի՞ արդյոք […]

Քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ էլ տեխանձնագիր. Ժողովուրդ

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում ավտոմեքենաները մաքսազերծելիս քաղաքացիներին ոչ պետհամարանիշ են տալիս, ոչ էլ տեխանձնագիր: Նրանց տրամադրվում է միայն ժամանակավոր ինչ-որ թուղթ, քանի որ Հայաստանում վերջացել է ավտոհամարանիշի հումքը՝ երկաթյա թիթեղը, ու տեխանձնագրի պլաստիկը: Եվ ամենաուշագրավն այն է, որ ազգությամբ ղազախներն ու ռուսները, որոնք համարվում են ՀՀ-ից մեքենաների պոտենցիալ գնորդ, Վերին Լարսի անցակետում խնդիրներ են […]

Թաքուն ճոխություններ, շռայլ ծախսեր. իշխանությունները չարաշահում են ժողովրդի անունն ու վստահությունը. Փաստ

Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ հայտարարություններում ընդգծում է, թե ժողովուրդը իշխանության միակ և անփոխարինելի բացառիկ աղբյուրն է, իսկ իրենք էլ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններն են, որ աշխատում են ժողովրդի շահերն առաջ տանելու նպատակով: Սակայն ժողովրդից եկող պահանջները իրականություն դարձնելու համար կառավարությունը պետք է թափանցիկ աշխատի ժողովրդի հետ, բայց արդեն պաշտոններում տաքուկ տեղավորված և իրենց ժողովրդի իշխանություն […]

Իշխանությունը նախատեսել է «արտաքսել», ընդհուպ կասեցնել ՀՅԴ-ին. Փաստ

Վերջին շրջանում զգալի ակտիվություն է ցուցաբերում ՀՅԴ-ն, որի նախաձեռնությամբ նոյեմբերին ականատես եղանք լուրջ ներքաղաքական գործընթացների, որին հաջորդեցին իշխանության կողմից կոշտ գնահատականներն ու տարբեր սպառնալիքները, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ։  Թերթին տեղեկություններ են հասել, որ Դաշնակցության կողմից առաջիկայում սպասվում են նոր գործընթացներ ու ակցիաներ։ Միևնույն ժամանակ, մեր աղբյուրները պնդում են, որ իշխանությունները չեն պատրաստվում «ձեռքները […]

«Այ աբիժնիկ լիլիպուտ, հերիք ա էշ-էշ դուրս տաս, տխմար … »: Ֆեյքապետության պատերազմն ընդդեմ յուրայինների. Հրապարակ

«Այ աբիժնիկ լիլիպուտ, հերիք ա էշ-էշ դուրս տաս, տխմար, այ զզվելի, թե կարում էիր, ընտանիքդ ղեկավարեիր, այ բլոջ…». սա ամենամեղմ մեջբերումն է իշխանական ֆեյքերի կողմից դերասան Հովհաննես Ազոյանի դեմ երեկ կազմակերպված զանգվածային հարձակումից: Մնացածը սեռական բնույթի հայհոյանքներ են՝ հրապարակման ոչ ենթակա: Հարց է ծագում. այդ ի՞նչ է իրեն թույլ տվել Հովհաննես Ազոյանը, որ նման անմարդկային […]

Ինչպես են ծախսելու Ամանորի ահռելի միլիոնները. Իրավունք

«Իրավունք»-ը պաշտոնական գրությամբ դեռևս նախորդ շաբաթ դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով տրամադ­րել ամանորյա ծախսերի ման­րամասն նախահաշիվը: Եվ ահա հարցման գրավոր պատասխանը. Ամանորյա տոներին նվիր­ված մշակութային միջոցառումնե­րի համար նախատեսվող ծախսեր. Գեղարվեստական մասի ապահո­վում՝ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ- 137.868.720 ՀՀ դրամ: Ձայնային, լուսային, լեդ էկրանների վար­ձակալություն և սպասարկում՝ «Լայթ Դի­զայն» ՍՊԸ- 37.368.421 ՀՀ դրամ: ժամանակավոր կոնստրուկցիաներով […]

ԵԱՀԿ-ն ևս մեկ անգամ բացահայտում է այն պարտավորությունը, որը իր վրա է ստանձնել Փաշինյանը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը իր թվիթերի էջում ողջունել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» գրառումը, որտեղ վերջինս հույս է հայտնել, որ նրանց մյուս հանդիպումը կկայանա «Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի շրջանում»: Ես ևս մեկ արձանագրում է Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքական ձեռքբերումները: Մակրոնի կնոջ հետ 6-8 պարելը իր պտուղներն է տալիս: ԵԱՀԿ-ն ևս մեկ անգամ բացահայտում է […]

Քանի Պողոսն արբած է, մեքենա կունենա նաև Արփին, իսկ Աշոտը կարող է նույնիսկ տանկ առնել տալ. Հրապարակ

Երեկ առավոտից համացանցում լուր տարածվեց, թե պետբյուջեի հաշվին Նիկոլ Փաշինյանի դստեր համար գնվել է 27 հազար դոլար արժողությամբ նոր ամե­նագնաց: Վարչապետի քարոզչական հենարանը հանդիսացող սոցցանցերի ակտիվ օգտատերերի, նրանց ֆեյքերի զգալի հատվածը շտապեց մեղադրել լուրը տարածողներին հակաիշխանական, ֆեյք-տեղեկություններ տա­րածելու մեջ: Նույնիսկ եղան մարդիկ, ովքեր պատրաստ էին երդվել, որ Փաշինյանը նման բան չի կարող անել, ու հանկարծ՝ […]

«Գոլդեն Փելես»-ի աճուրդը ձախողվեց. Հայկական Ժամանակ

«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել, թերթի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով՝ աճուրդը, որը նախատեսված է վաղը, չի կայանալու: Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կա՛մ չեն հասցրել հայտ ներկայացնել, կա՛մ մտափոխվել են: Բաբայանը նշեց, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային […]

Մայրության նպաստ են ստացել տղամարդիկ: Ուշագրավ բացահայտումներ սոցապնախարարությունում. Ժողովուրդ

Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անհամապատասխանություններ կամ խեղաթյուրումներ: Ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն է, որ հայտնաբերվել են թվով 6 արական սեռի անձինք, որոնք ստացել են մայրության նպաստ` մոտ 1.5 մլն դրամ ընդհանուր գումարով: Իսկ Հաշվեքննիչ պալատը առաջարկել է սոցապ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի