24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Գոլդեն Փելես»-ի աճուրդը ձախողվեց. Հայկական Ժամանակ

«Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդին մասնակցելու համար որեւէ հայտ չի ներկայացվել, թերթի հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով՝ աճուրդը, որը նախատեսված է վաղը, չի կայանալու:

Նրա խոսքով՝ աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել են, սակայն կա՛մ չեն հասցրել հայտ ներկայացնել, կա՛մ մտափոխվել են: Բաբայանը նշեց, որ հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային արժեքը (7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ) պետք է 5 տոկոսով նվազի, սակայն դեռ օր որոշված չէ:

Հարցին՝ ինչո՞ւ գնորդ չհայտնվեց, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Որոշ ներդրողներից արձագանք ենք ստացել, որ հաշվարկը չի արդարացնում, այսինքն՝ գինը բարձր է, եւ չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել»: Բացառված չէ նաեւ, որ պետությունը շահագործի հյուրանոցը. «Եթե եւս 1 աճուրդ, օրինակ, չկայանա, հնարավոր է, որ այդ պարագայում այլ ելք գտնվի եւ հանձնվի հավատարմագրային կառավարման»:

Նշենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվեց հյուրանոցը՝ իր շարժական գույքով, օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքը պետությանը նվիրաբերելու հարցը: 2018-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որի սեփականատեր դարձել էր Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ը, որի 100 տոկոս բաժնետեր է եղել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը: Նա ցանկություն էր հայտնել հյուրանոցը նվիրաբերել պետությանը: Նշենք նաեւ, որ «Գոլդեն Փելեսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ վարույթը կարճվել է:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ