17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես են ծախսելու Ամանորի ահռելի միլիոնները. Իրավունք

«Իրավունք»-ը պաշտոնական գրությամբ դեռևս նախորդ շաբաթ դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով տրամադ­րել ամանորյա ծախսերի ման­րամասն նախահաշիվը: Եվ ահա հարցման գրավոր պատասխանը.

Ամանորյա տոներին նվիր­ված մշակութային միջոցառումնե­րի համար նախատեսվող ծախսեր.

Գեղարվեստական մասի ապահո­վում՝ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ- 137.868.720 ՀՀ դրամ:

Ձայնային, լուսային, լեդ էկրանների վար­ձակալություն և սպասարկում՝ «Լայթ Դի­զայն» ՍՊԸ- 37.368.421 ՀՀ դրամ:

ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստում՝ «ՀԱԷԿ- ի շինարարություն» ՓԲԸ- 44.000.000 ՀՀ դրամ:

Ձևավորման աշխատանքներ, դեկորա­ցիաների պատրաստում՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ- 66.702.300 ՀՀ դրամ:

Կրպակների պատրաստում, մոնտաժում, ապամոնտաժում՝ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ- 39.857.700 ՀՀ դրամ:

Վարչական շրջանների աշխատակազմերը ամանորյա տոների ձևավորման և մշակութային միջոցառումների համար ծախ­սելու են.

Աջափնյակ՝ 6.634.000 ՀՀ դրամ

Ավան՝ 5.000.000 ՀՀ դրամ

Արաբկիր՝ 10.470.000 ՀՀ դրամ

Դավթաշեն՝ 2.180.000 ՀՀ դրամ Էրեբունի՝ 8.990.000 ՀՀ դրամԿենտրոն՝ 3.287.000 ՀՀ դրամ Մալաթիա-Սեբաստիա՝ 9.580.000 ՀՀ դրամ

Նոր Նորք՝ 6.980.000 ՀՀ դրամՆորք-Մարաշ’ 1.366.000 ՀՀ դրամՆուբարաշեն՝ 2.277.000 ՀՀ դրամՇենգավիթ՝ 8.648.000 ՀՀ դրամՔանաքեռ-Զեյթուն՝ 1.500.000 ՀՀ դրամ: Մեր հարցը մի փոքր այլ էր: Այսինքն՝ օրի­նակ՝ ի՞նչ է նշանակում «ժամանակավոր վերգետնյա անցումը», ինչո՞ւ է դրա վրա նման հսկայական գումար ծախսվում:

Կամ, ի՞նչ կոնկրետ «բացվածք» ունի «Ձևավորման աշխատանքներ, դեկորացիաների պատրաստում» ասվածը, որ դրա վրա ծախսվում է մի գումար, որը «նախորդ հան­ցավոր ռեժիմի» ժամանակներում ամանորյա ընդհանուր ծախսերի կեսն է: Ավելին՝ նկատե­լիորեն թանկ է, քան բոլոր համայնքների ծախսերը միասին վերցրած: Կամ այդ ի՞նչ կրպակներ են դնելու, որ Փաշինյանի ասած բրդուճնե՞րը ծախեն:

Մի խոսքով՝ դեռ հու­սանք, որ քաղաքապետարանն այս ընդհան­րական, քիչ բան ասող թվերի փոխարեն իրական դետալացված նախահաշիվը կտրամադրի, որը հնարավորություն կտա հասկանալ՝ որքանո՞վ են արդարացված ամանորյա ահռելի ծախսերը: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ