13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Երեւանում «Ա» կետից «Բ» կետը հնարավոր կլինի տեղափոխվել միայն ուղղաթիռով. Առավոտ

Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլեւս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլեւս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել [հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել]: Ճիշտ նույն ձեւով Երեւանում երբեք […]

Չխոստովանեց՝ իր վարչապետության օրոք մամուլն ամենաշատն է քարկոծվում ու ճնշումների ենթարկվում իշխանությունների կողմից. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային պատկերասրահում լրատվամիջոցներին հրավիրել էր տոնական ընդունելության, որ փաստի՝ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբեւէ։ Թեեւ խոստովանեց նաեւ, որ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են առաջացնում իր կառավարության համար, եւ այսօրվա լրագրողներն ու խմբագիրներն ավելի լավն են, քան ինքն էր ժամանակին, բայց չխոստովանեց, որ այսօր՝ իր վարչապետության օրոք, մամուլն ամենաշատն […]

Փաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի, ղարաբաղյան կողմն ընդվզել էր. Հրապարակ

Անսպասելի չէ՞ր նման ընդլայնված կազմով հայկական երկու պետությունների անվտանգության խորհուրդների նիստը. ինչ-որ խնդի՞ր կար՝ հարցրինք նիստին մասնակցած մեր աղբյուրին։ «Անվտանգության ապահովման խնդիրներ միշտ կան, նիստը վաղուց էր պլանավորված, ընդ որում՝ ընդլայնված էլ չէր, որովհետեւ երկու երկրների ԱԱԽ ընդհանուր կազմերն էին մասնակցում։ Քննարկման ենթակա ռազմավարական, ստրատեգիական հարցեր եւս կային, մասնավորապես՝ հարավային ուղղություն ճանապարհի խնդիրը, որի մեկնարկն […]

Անցնող տարվա ցնցող հայտարարությունների յոթնյակը. Հրապարակ

Անցնող 2019 թվականը բուռն էր և լի քաղաքական իրադարձություններով։ Քիչ չէին նաև աղմկահարույց հայտարարությունները՝ արված այս կամ այն քաղաքական գործիչների կողմից, որոնք հետագայում բուռն քննարկվեցին ու քննադատությունների արժանացան։ Ձեզ ենք ներկայացնում անցնող տարվա ամենաաղմկահարույց հայտարարություններից 7-ը։ Շատ քննադատվեց ՆԻկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանի հայտարարությունը, ըստ որի Արցախում զոհված զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Նա «Ամերիկայի […]

Նոր տարուն սահմանին փիառվելու ծրագրեր ունեն. Հրապարակ

Այս օրերին քաղաքական դաշտը պատրաստվում է նախատոնական միջոցառումների։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ ի՞նչ ֆորմատով, ե՞րբ եւ որտե՞ղ են անելու տարեվերջյան «քեֆը»։ Պատասխանեց, որ, այսպես կոչված, «կորպորատիվ» չեն անելու։ «Խմբակցությունով ու անձնակազմով պետք է նշենք Նոր տարին, դեռ պարզ չէ՝ ինչպես եւ որտեղ»,- ասաց նա՝ հավելելով, որ պլանավորում են Ամանորը դիմավորել սահմանին։ Սահմանին այդ օրը […]

Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ թեժացնում էր ատելության մթնոլորտը՝ կրակի վրա յուղ լցնելով. Փաստ

Հաշված օրեր հետո ոտք ենք դնելու նոր տարի: 2019 թվականը բուռն զարգացումներով լի տարի էր, և հարկ է հասկանալ՝ ինչ արդյունքներ ունենք տարբեր ուղղություններով, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե արդեն ինչ միտումներ են նախանշվում 2020 թվականին սպասվող զարգացումների համար: Դատական համակարգում տեղի ունեցած գործընթացների մասին 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը և իր […]

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը մարդաշատ է եղել եւ շատ բուռն. Ժողովուրդ

Օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստը շատ բուռն է անցել: Ըստ թերթի տեղեկությունների` հանդիպումը բավական մարդաշատ է եղել: Հիմնական խոսողը նիստի ժամանակ եղել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ են ունեցել նաեւ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Օրաթերթի տեղեկություններով` փակ հանդիպման ժամանակ նրանք նշել են, որ իշխանությունների վստահությունը […]

Եւս մեկ միֆ պայթեց. Հրապարակ

Մենք թեւակոխում ենք միֆերի տապալման ժամանակաշրջան։ Հեղափոխությունից անմիջապես հետո «կոռուպցիան իսպառ վերացվել է» թեզը սկսեց երերալ, երբ իշխանական մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ երկու փոխնախարար, բռնվեցին կաշառք ստանալիս։ Ապա պարզ դարձավ, որ երիտասարդ իշխանությունն այնքան էլ գաղափարական ու աննյութապաշտ չէ՝ բարձր աշխատավարձերն ու պարգեւավճարները գաղտնի վայելել չհաջողվեց։ Իսկ «ԿամԱԶ»-ների եւ այլ թանկ նվերների, քավոր-սանիկներին պաշտոնների […]

Հունան Պողոսյանի որդին պարանոցից մինչև գոտկատեղ ձգվող դաջվածք ունի, բայց կծառայի էլիտար ստորաբաժանումում. Հրապարակ

Հունան Պողոսյանի որդիներից մեկը՝ Հովհաննես Պողոսյանը ծառայության կանցնի պատվոպահակային վաշտում, չնայած այդ ստորաբաժանումում ծառայելու խիստ պահանջներ կան։ Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմում էր, որ իր որդին ևս հավակնում էր այդ վաշտում ծառայել, սակայն նրան չվերցրեցին, իսկ մարզպետի որդուն, որը չէր համապատասխանում ծառայության պահանջներին, վերցրին։ Բանն այն է, որ երիտասարդի կրծքավանդակով մեկ դաջվածք է եղել, իսկ […]

Պետք է ամոթանք տային ՀՀ վարչապետին, որն առանց բավարար ապացույցների անվանական վարկաբեկում է մարդկանց, նրանց դարձնում կենդանի թիրախ՝ չսպասելով քննության ավարտին. Հրապարակ

Մի քանի օր է՝ ֆեյսբուքահայությունը վրդովված է այն փաստից, որ երեխաների որդեգրման, իսկ ավելի ստույգ՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելու եւ կաշառքի համար մեղադրվող Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու մանկատան տնօրեն Լիանա Կարապետյանին դատարանն ազատ արձակեց։ Աբրահամյանի դեպքում անգամ գրավի կիրառման անհրաժեշտություն չառաջացավ։ Մեր հասարակության շատ հեռուն չնայող հատվածը միանգամից թիրախավորեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի