12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բյուջեի կատարման մասին դատում են ոչ միայն եկամուտներով, այլև ծախսերով․ 168.am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի պատկերացումները բյուջեի վերաբերյալ շատ մակերեսային են, կամ նա միտումնավոր թաքցնում է իրականությունը։ Բյուջեն կազմված է ոչ միայն եկամուտներից, այլև ծախսերից։ Այնպես որ, բյուջեի կատարման մասին դատում են ոչ միայն եկամուտներով, այլև ծախսերով։ Ու երբ վարչապետը խոսում է բյուջեի գերակատարումից, լավ կլինի անդրադառնա նաև ծախսերին։ Այդ դեպքում կստացվի, որ բյուջեն ոչ […]

Քաշքշոց՝ Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ․ Առավոտ

« Գյումրու Անի թաղամասի Խորենացի փողոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ պաշտոնապես հանձնվեցին «Առդա» բարեգործական հիմնադրամի կառուցած 11 սոցիալական բնակարանները, որոնց վիճակահանությունը մի քանի օր առաջ կատարվել էր Գյումրու քաղաքապետարանում: Կառավարության ղեկավարը նախ ոտքով շրջագայեց Գյումրու նորակառույց փողոցներով, այնուհետ մասնակցեց բնակարանամուտին: Վարչապետը հերթով փաթաթվեց շահառու տատիկներին: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր […]

Հրայր Թովմասյանին երկուշաբթի կալանավորելո՞ւ են․ Հրապարակ

«Մեր տեղեկություններով՝ երեկ ՍԴ-ի մոտ տված հարցազրույցից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին ծանուցագիր են տվել երկուշաբթի ՀՔԾ ներկայանալու մասին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի համաձայն՝ այդ օրը նախատեսվում է փոխել Թովմասյանին առաջադրված մեղադրանքը եւ դատարան ներկայացնել նրան կալանավորելու միջնորդությունը։ Իշխանությունները համոզված են, որ կալանավորելով եւ փաստացի մեկուսացնելով Թովմասյանին՝ կկարողանան ճնշումներ բանեցնել ՍԴ մյուս դատավորների վրա՝ ստիպելով նրանց […]

Խմբակցությունները բյուջեից վճարվող խոսնակնե՞ր կունենան․ Հրապարակ

«Տիկին Մակունց, տարին ավարտվեց, ԱԺ-ն այդպես էլ խոսնակ չունեցավ, չնայած տարեսկզբին ասել էիք, որ կունենաք։ Երբեք պառլամենտում այսպիսի վիճակ չի եղել՝ ասացինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին։ «Գիտեք` վերջերս Ամերիկա կատարած` հայ-ամերիկյան բարեկամական խմբի այցի ընթացքում, երբ ուսումնասիրում էինք, թե ինչպես են աշխատում այլ խորհրդարանները, մասնավորապես՝ ԱՄՆ Կոնգրեսն ու Սենատը, մի գաղափար առաջացավ, որ խորհրդարանի եւ […]

Գեղարքունիքի մարզպետարանում ամեն ամիս պարգեւատրվել են: Ֆոնդը կազմել է 113.535.600 մլն դրամ. Փաստինֆո

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113,5 մլն դրամի խրախուսում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են մարզպետարանից։ Հարցերին ի պատասխան՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը հայտնել է, որ մարզպետարանն ունի 184 հաստիք, որոնք ամեն ամիս պարգեւատրվել են, բացառություն են կազմել «արձակուրդի մեջ գտնվող, ծառայողական քննություն նշանակված, աշխատանքային կարգապահությունը խախտած անձինք»։ Ընդ […]

Ով է թռցնում «կովկասյան վագրին». 168 Ժամ

Տարեվերջին ընդառաջ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում բարելավվում է ու բարելավվում։ Արդեն հայտնի են նաև այս տարվա 11 ամիսների տվյալները։ Ու դրանց համաձայն՝ տնտեսական ակտիվությունը Հայաստանում հասել է ընդհուպ 7,5 տոկոսի։ Ի դեպ, այն դեռևս օպերատիվ տվյալ է, որն առաջիկայում դեռ կարող է վերանայվել և կրկին բարձրանալ։ Այնպես, ինչպես հրապարակումից ամիսներ հետո բարելավվեցին եռամսյակային տնտեսական աճի ցուցանիշները։ […]

Իշխանության ամանորյա «նվերները». Հրապարակ

Տարեվերջին Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու որոշ իրավապահ կառույցներ ամանորյա «նվերներ» մատուցեցին հայ հանրությանը։ Պարզ է, որ, մի կողմից, մենք վերադառնում ենք «հին, բարի» սովետական ժամանակներ, երբ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա մարդ են կալանավորում, այն էլ ընդդիմադիր ուղղվածությամբ հեռուստաընկերության սեփականատիրոջը։ Մյուս կողմից, ամեն օր ավելի ու ավելի է խրախուսվում վրեժի ու ատելության մթնոլորտը։ Արմեն […]

Հրամանատարը պատուհանից շպրտել է զինվորների ամանորյա ծանրոցները. Հրապարակ

Քիչ առաջ մենք նամակ ստացանք մեր ընթերցողներից մեկից, որ Արցախի N զորամասի հրամանատարը զինվորների ընտանիքներիի կողմից ուղարկված ամանորյա ծանրոցները երկրորդ հարկի պատուհանից դուրս է շպրտել։ Մեզ ասացին, որ պատճառն այն է, որպեսզի զինվորները այդ ամանորյա մթերքները չբարձրացնեն դիրքեր։ Թե ի՞նչն է եղել հրամանատարի նման ցասման պատճառը եւ նորմա՞լ է, որ նման բաներ են կատարվում բանակում, […]

Արարատ Միրզոյանը ընկերոջը չոր հանեց այս պատմությունից. Հրապարակ

Դեռեւս օգոստոսի վերջերին Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմում ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգադրություն էր ստորագրել, որի արդյունքում պետք է պարզեին, թե ում մեղքով են ԱԺ տասնյակ աշխատակիցներ ապօրինի ազատվել աշխատանքից։ Երեկ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը լրագրողի հարցին ի պատասխան հայտնել է, որ ծառայողական քննությունն ավարտվել է, եւ գրավոր նկատողություն է տրվել կադրերի բաժնի աշխատակիցներին, թե կոնկրետ […]

Պատգամավորներն առաջարկում են տուգանել այն վարորդներին, որոնք չեն երթեւեկում ձմեռային անվադողերով. Ժամանակ

ԲՀԿ երկու պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը ներկայացրել են Վարչական իրավախախտումների օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծ: Նրանք առաջարկում են 20 հազար դրամ տուգանել այն վարորդներին, որոնք դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը կերթևեկեն առանց ձմեռային անիվների: Սա, իհարկե, լավ առաջարկ է, և ուղղված է վարորդների ու նրանց ուղևորների անվտանգության ապահովմանը: Բայց այդ նույն տրամաբանությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի