16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Անդրանիկ Քոչարյանին ցանկանում են դարձնել պաշտպանության նախարար․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխին  սև ամպեր են կուտակվում: Բանակում վերջերս արձանագրված մեկ տասնյակից ավելի զոհերի ֆոնին բավական թուլացել են նախարարի դիրքերը: Սպասվում էր, որ պետք է հրաժարական տա գլխավոր պատասխանատուն՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, բայց նա հրաժարական չտվեց: Ավելին, իշխանության ներսում նա աջակիցներ է ձեռ բերել, որոնք հիմնականում  Տեր-Պետրոսյանի թիմակիցներն են: […]

Ստիր, բայց չափդ ճանաչիր. Yerevan.today

Հայտնի ասացվածք կա՝ «ստիր, բայց չափդ ճանաչիր»։ Այս ասացվածքի ամենաուշագրավ պահն այն է, որ դա ուղղված է այն մարդկանց ովքեր ստում են առանց սահմանների և երբեք չեն մտածում կանգ առնել։ Նիկոլ Փաշինյանը վերջիններիս վառ ներկայացուցիչն է։ Իհարկե անիմաստ է նրան նման կոչ ուղղել, բայց դա չի նշանակում, որ պետք է թույլ տանք շարունակաբար ստել առանց […]

Տնտեսությունը չզարգացնելը մի հանցանք է, իսկ երկիրը պատերազմի տանելն ու մեր զինվորների կյանքը վտանգելը՝ հանցանքի հազարապատիկը. Հրապարակ

Դատելով հանրային հետաքրքրությունների վեկտորից՝ կարելի է պնդել, որ սահմանադրական հանրաքվեի թեման մեր հասարակության հետաքրքրությունների սանդղակում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Առաջին տեղում այսօր բանակում ստեղծված վիճակն է եւ խաղաղ պայմաններում զոհերի թվի անթույլատրելի աճը։ Մարդիկ վրդովված են՝ ինչո՞ւ պետք է մեր տղաներն այնքան անպաշտպան ու թույլ լինեն, որ ինքնասպանություն գործեն, ձյան հոսքի տակ մնան կամ […]

Զինված ուժերում պաշտոնանկություններ անելու որոշում է կայացվել. Հրապարակ

Նախօրեին վարչապետի մոտ բանակում խաղաղ պայմաններում մահացությունների աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ քաղաքական որոշում է կայացվել՝ մի շարք պաշտոնյաների պաշտոնանկ անել։ Հանրաքվեի նախօրյակին քայլեր չձեռնարկելը կարող է խանգարել «այո»-ի հաղթանակին։ Որոշվել է, որ պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ երեկ նա արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը, սակայն «տեխնիկական» պատճառներով չի […]

Հերթական միջազգային ներդրողը հիասթափված լքում է Հայաստանը. Փաստ

Հերթական ներդրողը Հայաստանում հանդիպել է պետական համակարգում առկա բյուրոկրատիային եւ հիասթափվել: Տեղեկություններ ունենք այն մասին, որ անմիջապես հեղափոխությունից հետո Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն է հայտնել First Industrial Zone միջազգային ընկերությունը:  2 փուլից բաղկացած ծրագրով այս ընկերությունը պատրաստակամություն է հայտնել առաջին փուլով Հայաստանում կատարել 30 միլիոն դոլարի ներդրում, ստեղծել 200 աշխատատեղ եւ զբաղվել զրահապատ մեքենաների արտադրությամբ, […]

Տհաճ անակնկալներ կլինեն: Որևէ մեկն ապահովագրված չէ, որ «գլխին չեն սարքի». Իրավունք

Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանում իրավիճակը կրկին լարվել է: Վարչություններում և թաղապետարանում համատարած դժգոհության ալիք է հասունանում, բոլորին հոգնեցրել է ահ ու դողով աշխատելը:Այն, որ միմյանց դեմ գործ տալը խրա­խուսվում է բարձր մակարդակով, այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ: Թերթի աղ­բյուրի փոխանցմամբ՝ նույնիսկ շատ զգույշ և օրինական աշխատելու դեպ­քում՝ որևէ մեկն ապահովագրված չէ, որ […]

131 մլն պարգեւատրում․ իշխանությունը հանրաքվեին ընդառաջ մեծացնում է «ֆեյքերի ֆաբրիկան». Փաստ

Երբեմն փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ֆեյք էջերը հիմնականում օգտագործվում են իշխանություններին քննադատելու համար: Իրականում առաջին հերթին հենց իշխանությունները, ըստ օդում կախված լուրերի, մի ամբողջ «ֆեյքային կայսրություն» ունեն։ Թերթին այս առումով ուշագրավ տեղեկություններ են հասել։  Ըստ այդմ, իշխանության վերնախավը բավականին լուրջ է վերաբերվում սեփական ֆեյքային «բանակն» ունենալու և մեծացնելու հանգամանքին, և զգալի լուրջ […]

Ուշագրավ փաստեր. Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ԼՂ հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է․ Գոլոս Արմենիի

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի առանցքային մոտեցումներն ու առաջնահերթությունները փոխվում են սրընթաց արագությամբ՝ ավելի ու ավելի ակներեւաբար մերկացնելով 2018 թվականի ապրիլին հասունացած մտահղացումը: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» պարբերականը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին շփումներին: «Խոսքը հենց պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին է, […]

Ինչո՞ւ Փաշինյանը խուսափեց Գերմանիայի հայ համայնքից. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց դեպորտ են անում. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանն իր բոլոր միջազգային այցերի ժամանակ, որպես կանոն, պարտադիր հանդիպում է հայ համայնքի հետ, հատկապես հիմա, երբ կոչ է արել մեր համաքաղաքացիներին` գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, որպես ընտրական տուրիզմի զարգացման կռվան։ Սակայն երեք օր գտնվեց Գերմանիայում` ոչ Բեռլինում, ուր բավականին հայեր կան, ոչ էլ Մյունխենում, ուր հայերը նույնպես շատ են, թեկուզև քարոզչություն անելու, հեղափոխական իր թեզերը […]

Արարատի կոկորդիլոսասեր մարզպետը հրահանգել է գյուղապետերին, քաղաքապե­տերին և հրահանգել, որ ջանասիրաբար աշխատեն «այո»-ի համար. Իրավունք

Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Արա­րատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն աչքի է ընկնում իր, մեղմ ասած, բա­ցասական համբավով, հիմա էլ Արարատի մարզպետարանում ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխու­թյուններին: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակիցների հա­մար քարոզարշավ է անում՝ մարդկանց համոզելով, որ սահմանադրական փոփո­խությունները նոր Հայաստանի առաջ բացվող միակ կանաչ ճանապարհն է: Չնա­յած նրան, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի