12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը հայտնվի ռիսկային գոտում. 168 Ժամ

Մինչ կառավարության ղեկավարը շրջում էր փողոցներով և սելֆիներ անում քաղաքացիների հետ, իսկ առողջապահության նախարարը հեգնանքով էր խոսում չինական վիրուսի մասին, այն անարգել մտավ Հայաստան։ Որ որևէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից, այդպես էլ կա։ Բայց մի՞թե կարելի էր այդքան անփույթ վերաբերվել մի խնդրի, որն արդեն հասցրել է հազարավոր մարդկանց կյանքեր խլել։ Թեև խնդիրը միայն մարդկային […]

Ընկեր փանջունի. Իրավունք

2021 ԹՎԱԿԱՆ. ՔՆՆՉԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Քննիչ- Դուք իսկապես զվարճանալու համար որոշեցիք անել հեղափոխությո՞ւն: Պատասխանող- Այո՛, զուտ զվարճության համար: Քննիչ- Իսկ չէի՞ք մտածել` դիմել հոգեբույժի: Պատասխանող- Մտածում էի, բայց հեղափոխություն անելն ավելի զվարճալի էր: ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա Էս ինչ զուլում երկիր ա, մենակ Հայաստանում կարան չինական կորոնավիրուսին  «Գոլդեն փելեսում» հարմարավետ տեղավորեն, իսկ սեփական քաղաքացիներին ասֆալտին  փռեն: ԽՆՋՈՒՅՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՀԻՆ Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլը մարտի 1-ին  Ծաղկաձորում կորոնավիրուսի կենացին  մի տիկ գինի է խմել, իսկ մարտի 1-ի իրադարձությունների առթիվ  մի լավ  պարել ա: ԹՈՒ, ԹՈՒ, ԹՈՒ… Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարի  ամենաարդյունավետ միջոցը աչքի ուլունքն է: ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ՄԵՂՔԻ ՀԱՄԱՐ Հոգեբանները պարզեցին, թե ինչու Նիկոլն իրեն համեմատեց Հիսուսի հետ: Բանն այն է, որ  իրեն տեսնելիս, շատերն ասում են «Տեր Աստված, էլի էս Նիկոլը»: ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Քաղաքագետների համաշխարհային ասոցացիայից հայտնում են, որ Հայաստանում տիրող  իրավիճակի վերաբերյալ կոնսիլիում են արել եւ եկել եզրահանգման, որ այնտեղ վիճակը  ծայրահեղ կայուն ծանր է: ՄԵՐԺԵՆՔ ՄԻԱՍԻՆ (ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ) Նիկոլը իմ ախպերն է, ես էլ եմ մերժել Սերժին, Նիկոլն էլ… ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Կենդանիների պաշտպանության հայկական ասոցացիայից հայտնում են, որ  ամենակենդանասեր ալիքը Հ1-ն է, քանի որ այդ ալիքով ամենաշատն են ցույց տալիս տարբեր կենդանակերպեր:  

Հիսուսն ու Ավետարանն ի՞նչ են ասում ապաշնորհ կառավարիչների եւ վատ կառավարման մասին. Հրապարակ

Երեկ Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին զուգահեռներ է անցկացրել իր եւ Հիսուսի միջեւ։ Անդրադառնալով ՀՀ կառավարության կադրային քաղաքականությանը՝ ասել է․ «Վերջերս խոսում էի դավաճանության եւ դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են եւ հնարավոր է նորից լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես՝ իրավապահ համակարգում։ Երբ այս թեմայով մտածում եմ, ինձ նորից օգնության է […]

Որոշել են դիմել խորամանկու­թյան. դատավորների վեթինգ լինելու է. Ժողովուրդ

Երեկ խորհրդարանն ի վերջո սկսեց քննարկել «Հայաստանի Հանրապետության դա­տական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեն­քում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փա­թեթը, որը հանրության մեջ տպավորվել է որպես վեթինգի նախագիծ: Եվ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորել են սահմա­նադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ կյանքի կոչել նաեւ դատական համակարգի մաքրման […]

Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ. Հրապարակ

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջնեկ որդու հարսանիքն է։ Իշխանական էլիտան ցերեկը քարոզարշավ կանի, երեկոյան՝ ուտուշ-խմուշ։ Մենք տեղեկացանք, որ հարսանիքի օրը որոշվել է մինչեւ հանրաքվեն, հանրաքվեի որոշումից հետո Հովիկ Աղազարյանն անգամ քայլեր է արել օրը փոխելու, սակայն թիմը հանգստացրել է՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Հարսանիքը տեղի կունենա […]

Փաշինյանին քիչ ժամանակ է մնացել. Փաստ

Ժողովրդի ձայնը եւ սատարումը ստանալու համար Նիկոլ Փաշինյանի հիմնական խոստումն այն էր, թե ինքը, գալով իշխանության, բարելավելու է քաղաքացիների կյանքի որակը եւ կենսամակարդակը, թռիչքաձեւ զարգացնելու է երկրի տնտեսությունը։ Եվ ահա, շուտով կլրանա Փաշինյանի պաշտոնավարման երկու տարին, սակայն քաղաքացիների կյանքի բարելավում այդպես էլ նկատելի չէ։ Չնայած վարչապետ Փաշինյանը շարունակում է մարդկանց հույսով անել տարբեր վիճակագրական ցուցանիշներով […]

Վրեժի ծարավ. իշխանությունը չի «մարսում» հաղթող եւ անկախ համայնքապետերին. Փաստ

Նախօրեին դատախազության տարածած հայտարարությունից հայտնի դարձավ, որ «համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու» համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին: Վերջինս, սակայն, երեկ հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ ընթացակարգային ու բովանդակային մասը որակեց, «մեղմ ասած», խիստ վիճահարույց իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից։ Գեւորգյանը նաեւ […]

Վտանգավոր խաղեր. Իրատես

Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին թվացել է, որ ՍԴ դատավորներն անպայմանորեն հրաժարականներ են տալու, ամեն ինչ արել են, որ գոնե մեկը գնա այդ քայլին, իրենք ցույց տան, որ կարողանում են «ճեղքել» ՍԴ միասնությունը, ինչի համար ջանք չեն խնայել, սակայն ՍԴ դատավորները իրենց պահել են խիստ սկզբունքային` ապացուցելով, որ ոչ մի գնով մաս չեն կազմելու իշխանությունների` […]

Խուճապ տարածողն իշխանություններն են՝ սկսած Նիկոլ Փաշինյանից: Թու-Թու-թու-ի եւ անլրջության պտուղները. 168 Ժամ

Կիրակի օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հաստատվեց պաշտոնապես։ Հասարակության շրջանում, ոչ առանց հիմքի, կասկածներ կան, որ իրականում վարակման դեպքեր եղել են ավելի վաղ, սակայն պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն մարտի 1-ին՝ այդ օրը հայտարարված երթը չեղարկելու համար։ Անկախ ամեն ինչից, արդեն երկու օր է՝ հասարակությունն ապրում է խուճապային տրամադրություններով, ինչի վկայությունն են […]

ՌԴ իշխանությունները 5 տարով սահմանափակել են Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան. Հրապարակ

Երեկ ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, սակայն ուշ ժամի պատճառով չկարողացանք պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ռուսական իշխանությունները Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Որոշման հիմքում քաղաքական, գուցե նաեւ իրավական հիմնավորումներ են դրված։ Գրավոր հարցում ենք ուղարկել, տեղեկությունը ստանալուն պես կհրապարակեն: Այս եւ այլ հրապարակումներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի