01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վտանգավոր խաղեր. Իրատես

Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին թվացել է, որ ՍԴ դատավորներն անպայմանորեն հրաժարականներ են տալու, ամեն ինչ արել են, որ գոնե մեկը գնա այդ քայլին, իրենք ցույց տան, որ կարողանում են «ճեղքել» ՍԴ միասնությունը, ինչի համար ջանք չեն խնայել, սակայն ՍԴ դատավորները իրենց պահել են խիստ սկզբունքային` ապացուցելով, որ ոչ մի գնով մաս չեն կազմելու իշխանությունների` իրենց պարտադրած քաղաքական խաղին:

Փաշինյանական թիմի ֆիասկոն կրկնակի է եղել նաեւ այն պատճառով, որ ՍԴ դատավորներից որեւէ մեկն այդպես էլ չի արձագանքել ԱԺ ամբիոնից հնչեցրած նրա հրավերին` «պատրաստ եմ առանձին կամ միասնական հանդիպել ՍԴ դատավորների հետ, քննարկել իրենց հետ այդ հարցը»։

Ասում են` այս արհամարհական լռությունը զանազան խոսակցությունների առիթ է տվել իշխանական թիմին առ այն, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս ոչ միայն ընթացող գործընթացները չի վերահսկում, այլեւ հեղինակություն չունի, հետեւաբար դժվար չէ ենթադրել, որ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ն չի ստանա անհրաժեշտ ձայներ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ