20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրաժարականի պահանջ. Փաստ

Իշխանափոխությունից հետո բավական տևական ժամանակ պաշտոնյաների վարկանիշային «աղյուսակում» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որպես կանոն, եղել է լավագույն եռյակում:

Սակայն, թերթի տեղեկություններով, վերջերս կառավարության կողմից «ներքին օգտագործման» համար անցկացված հերթական հարցումները ցույց են տվել, որ նա զգալիորեն զիջել է դիրքերը:

Ավելին, մեծ թիվ են կազմում նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները: Պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջին շրջանում բանակում տիրող վիճակն է, այլև տարբեր մրցույթների հետ կապված աղմուկները, որոնք հրապարակայնացվեցին թե՛ տեղական, թե՛ նաև ռուսական ԶԼՄ-ների կողմից:

Ուշագրավ է, որ անցած մեկուկես տարում Տոնոյանի հրաժարականի մասին մի քանի անգամ տեղեկություններ են հրապարակվել: Թերթի աղբյուրները պնդում են, որ դրանք մեծամասամբ ճիշտ են եղել, սակայն վերջին պահին «իրավիճակ է փոխվել»:

Հիմա, ինչպես ասում են, թեման առավել է հասունացել. չնայած մի շարք կադրային փոփոխություններին, սլաքները դեպի ԳՇ, ՌՈ, դպրոց, ընտանիք ուղղելու փորձերին, ըստ կառավարության կուլիսներում պտտվող խոսակցությունների, սեփական պատասխանատվությունից խուսափել հազիվ թե կարելի լինի, ու վարչապետ Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ