11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հարցով զրուցել է Դոնալդ Տուսկի հետ․ «Հրապարակ»

Նախօրեին, ԵԺԿ գագաթնաժողովից հետո, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Թվիթերում  կոչ էր արել ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից: Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը տեսակապով ելույթում խոսե՞լ է Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին։ «Այո, Սարգսյանն առանձին անդրադարձ է կատարել Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող քաղաքական գործընթացներին, քանի որ այդ պրոցեսները շատ դինամիկ ու բուռն էին, ելույթի վերջնական տարբերակում […]

Վարչապետը հակասում է Առողջապահության նախարարությանը․ «Փաստ»

«Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վերլուծությունը ցույց է տալիս, որ «ամենամեծ վարակի օջախը բակերն են, բեսեդկաները և հարևանությունը»: Այս հայտարարությանը ոչ միայն չհավատալու որևէ հիմք չկա, այլև չափազանց տրամաբանական է, եթե հաշվի առնենք իրականում մեր բակերում և «բեսեդկաներում» տիրող վիճակը այս առումով:  Սակայն այստեղ առկա է մի կարևոր հանգամանք: Օրեր առաջ գրավոր հարցում էինք […]

Իշխանությունը նպատակ ունի պաշտոնանկ անել Դավիթ Տոնոյանին․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտոնանկ անել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որին պետք է փոխարինի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը: Ըստ նույն աղբյուրի՝ Մակար Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, ու ամեն ինչ արվում է, որ հենց Ղաբարյանը նշանակվի ՀՀ ՊՆ պաշտոնում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել […]

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին դատի են տվել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լուրջ խմորումներ են տեղի ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների եւ զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ: Բանն այն է, որ վերոնշյալ պաշտոնը թափուր է, եւ կոնկրետ անձինք դիմում են վարչապետի աշխատակազմին այդ պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար, սակայն ոչ բոլորի դիմումներն են ընդունվում, ինչի արդյունքում […]

Վենետիկը Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից․ «Հրապարակ»

«Վենետիկի հանձնաժողովն այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից։ Հունիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց Հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, որը բազում իրավաբանների կողմից որակվեց որպես հակասահմանադրական։ Արդեն 15 օր է անցել, բայց նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքը ու թեպետ ունի 21-օրյա ժամկետ, սակայն, ըստ տեղեկությունների, սպասում էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Ինչպես հայտնի է, […]

87 ձայնը նշանակում է քաղաքական պատվեր. Գևորգ Պետրոսյան․ «Հրապարակ»

«Ինչո՞ւ չմասնակցեցիք երեկվա նիստին՝ հարցրինք Գեւորգ Պետրոսյանին։ «Վատառողջ եմ»։ Ասում են՝ Ձեր վրա կոմպրոմատ կա․ դա՞ է պատճառը։ «Ի՞նչ կոմպրոմատ»: ԲՀԿ նիստին Ծառուկյանը Ձեզ ու Բագրատյանին զգուշացրել էր` «լեւի քիչ գնացեք»։ «Դե, եթե լեւի գնալը կոմպրոմատ ա, թող հավաքեն։ Չէ, իսկապես, լավ չեմ՝ պառկած եմ, բայց հետեւում էի քննարկումներին, գնահատականս այն է, որ գլխավոր դատախազն […]

Սուղ ապացույցները չեն խանգարի «պատվով» կատարել հանձնարարությունը․ «Հրապարակ»

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ խորհրդարանին դիմած Արթուր Դավթյանն այսօր Նիկոլ Փաշինյանի հրահանգով դիմում է խորհրդարանին՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Չնայած ապացույցները շատ սուղ են, բայց դա չի խանգարի, որպեսզի Դավթյանը «պատվով» կատարի իրեն տրված հանձնարարությունը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցներն ու Գագիկ Ծառուկյանի համակիրները կհավաքվե՞ն Ազգային ժողովի շենքի մոտ՝ հետաքրքրվեցինք ԲՀԿ գործադիր […]

Դատավորները երկընտրանքի մեջ են. Ծառուկյանի կալանքի հարցի հետքերով․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ շարունակվում են բուռն քննարկումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներգրավումը նախատեսող քրեական գործի ճակատագրի մասով: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Բանն այն […]

Հա­կաիշ­խա­նա­կան բևեռ է ստեղծ­վում․ «Իրատես»

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ այն հայտարարությունը, թե քաղաքական դաշտում կան «բացիլի հատկանիշ ունեցող» ուժեր, շատ է զայրացրել այս կուսակցության անդամներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե նախկինում ՀՅԴ որոշ անդամներ լոյալություն էին ցուցաբերում այս իշխանության հանդեպ, հիմա դարձել են խիստ քննադատներ։ Ու ամենեւին պատահական չէր, որ այս օրերին հենց ՀՅԴ-ի նախաձեռնությամբ քաղաքական ուժերի հանդիպում տեղի ունեցավ նրանց […]

Ի՞նչ ցուցմունք է տվել Իշխան Զաքարյանը. «Ժողովուրդ»

Հունիսի 14-ի վաղ առավոտյան խուզարկություն էր կատարվել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տանը, ապա նա հարցաքննվել էր Ազգային անվտանգության ծառայությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խուզարկության ժամանակ առգրավել են Զաքարյանի զենքերը եւ դրանց առնչվող փաստաթղթերը, քանի որ վերջինիս զենքերն օրինական են եղել, եւ առկա են դրանք հավաստող փաստաթղթերը: Իրավապահ կառույցներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի