12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը Բաթոյանի քրոջ տեգրն է․ «Հրապարակ»

«Նոր իշխանություններին ծանոթ-բարեկամ մախինացիաներում կարող են անգամ «նախկինները» նախանձել: Սոցապնախարարության աշխատակազմի դե ֆակտո ղեկավարը նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ տեգրն է` Ստեփան Մաչյանը, ով նախարարության ֆինանսական բաժնի պետն է, որի վրա Բաթոյանը դրել է նաև աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, երբ դրանք պետք է դրվեին աշխատակազմի ղեկավարի տեղակալի վրա: Արդեն մեկուկես տարի նախարարությունն աշխատակազմի ղեկավար չունի: Ինչո՞ւ նոր […]

Պետության փոխհատուցած գումարը հետ է գանձվում. «Փաստ»

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ում եւ աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարության կողմից մի շարք միջոցառումների ծրագիր իրականացվեց, որի շրջանակներում պետության կողմից փոխհատուցվեցին բնակչության՝ գազի եւ էլեկտրաէներգիայի կոմունալ վարձավճարներից որոշակի գումարներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունը աշխատակիցներին տեղեկացրել է, որ կազմակերպության աշխատակիցների բնակարանների գազի վարձավճարի փոխհատուցված գումարը հետ է գանձվելու, այսինքն, պահվելու է աշխատավարձից։ Ի դեպ, […]

ԱԺ-ում ծեծկռտուքի հարցը հասել է ԵԽԽՎ․ «Հրապարակ»

«Մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հարցը հասել է մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Մեր տեղեկություններով, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE), որի անդամն է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մոտ մեկ շաբաթ է արդեն՝ սկսել է, այսպես կոչված, փաստահավաք աշխատանքներ։ Հերթով լսում են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության՝ միջադեպին մասնակից կողմերին, միջադեպի մասին մանրամասներով […]

ՀՀ-ՌԴ մշուշոտ հարաբերություններ․ խնդիրները միայն «աշխատանքային» չեն. «Փաստ»

«Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գազի գնի հետ կապված հայտարարությունը թեկուզ դիվանագիտական լեզվով, սակայն բավականին կոշտ էր՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Գազի գնի հարցը նոր չէ և պարբերաբար բարձրացվում է: Ավելին, այն վաղուց տնտեսականից զատ ունի նաև քաղաքական բաղադրիչ: Միևնույն ժամանակ, սա ընդհանուր միջպետական հարաբերությունների միայն մի […]

Հերթական ապտակը Ռուսաստանից․ «Հրապարակ»

«ԵԱՏՄ խորհրդի հերթական տեսակոնֆերանսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է մեզ համար ամենացավոտ հարցերից մեկին՝ գազի գնին․ «Համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձեւավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով ձեւավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ՝ հիմնականը: Առանց […]

Համայնքապետեր են կալանավորվելու․ «Հրապարակ»

«Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի և Քաջարանի համայնքապետերի տներում։ Քրեական գործ կա Գորիսի ղեկավարի նկատմամբ։ Սիսիանի քաղաքապետ Սարգսյանն էլ խնդիրներ ունի տեղի ոստիկանապետի հետ։ Սյունիքում խոսում են, որ օրերս համայնքապետեր են կալանավորվելու՝ նրանք այս իշխանությունների համար խորթ տարրեր են և խանգարում են։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն են արել։ Ասաց՝ փնտրում […]

Կառավարությունը կորոնավիրուսի ցունամի՞ է սպասում․ «Հրապարակ»

«Երեկ կառավարությունը 1 ամսով երկարացրեց արտակարգ դրությունը, չնայած գրեթե բոլոր սահմանափակումները վերացվեցին, իսկ մայիսի 18-ից տրանսպորտը կաշխատի։ Բայց պարետատան որոշումը տարակուսանքի տեղիք է տվել։ Եվ ամենից շատ՝ փակ եւ բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը։ Կորոնավիրուսի ցունամի՞ է ակնկալում կառավարությունը՝ փակ տարածքներում դիմակներով շրջելու պարտադրանք մտցնելով։ Մանավանդ՝ առջեւում շոգ ամառ է, եւ դիմակով շրջելը կարող է […]

Մարտի 1-ի դատավարությունը կվերածվի անվերջ մի գործընթացի. «Հրապարակ»

Մոտ 3 ամիս դատական պրոցեսը ձգձգելուց հետո մայիսի 8-ին վերսկսված դատավարությունում դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված էր քննարկել չորս վարչապետների ներկայացրած միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։ Եվ չնայած Քոչարյանի հիվանդությանն ու կորոնավիրուսի հետ կապված վտանգներին, չնայած 4 վարչապետների անձնական երաշխավորությանն ու փաստաբանական խմբի ջանքերին, դատավորը մերժեց միջնորդությունը, եւ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանավայրում, […]

Հանրաքվեի միակ ելքը չեղարկումն է․ «Հրապարակ»

«Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում որոշում կայացնել հանրաքվեի ապագայի հետ կապված։ «Արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ. օրենսդրորեն էլ որեւէ ճանապարհ չկա, եւ որքան էլ Վահե Գրիգորյան, Տիգրան Եգորյան, Արման Բաբաջանյանի տրիադան փորձի Ազգային ժողովում լուծել հարցը, խնդրի ցանկացած արծարծում` խորհրդարանի միջոցով, հակասահմանադրական, հակակոնվենցիոն է։ Ժամանակին էլ խոսում էին դատավորների վեթինգ, անցումային արդարադատություն անելու […]

Բուժաշխատողներին տված խոստումները պետությունը չի կատարում․ «Հրապարակ»

«Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներն արդեն ամիսներով տուն չեն գնում: Հայ բժիշկների կատարած աշխատանքի մասին գրեթե ամեն օր համացանցում լուսանկարներ, տեսանյութեր են հայտնվում, շնորհակալական խոսքերի պակաս չկա, բայց պետությունից արժանապատիվ վարձատրություն չեն ստանում, խոստումներն էլ լիարժեք չեն իրականացվում։ Օրինակ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդները, բուժքույրերն ու բժիշկները առողջապահության նախարարության խոստացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի