05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Համայնքապետեր են կալանավորվելու․ «Հրապարակ»

«Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի և Քաջարանի համայնքապետերի տներում։ Քրեական գործ կա Գորիսի ղեկավարի նկատմամբ։ Սիսիանի քաղաքապետ Սարգսյանն էլ խնդիրներ ունի տեղի ոստիկանապետի հետ։

Սյունիքում խոսում են, որ օրերս համայնքապետեր են կալանավորվելու՝ նրանք այս իշխանությունների համար խորթ տարրեր են և խանգարում են։ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն են արել։ Ասաց՝ փնտրում էին ինչ-որ քրեական գործին առնչվող ապացույցներ։ Գտե՞լ են։

«Բնականաբար՝ ոչ, ի՞նչ ապացույց կարող էին գտնել Կապանի քաղաքապետի տանը»։ Փարսյանին հարցրինք՝ իրեն համարո՞ւմ է օտար մարմին։ «Օտար մարմին չէի ասի, բայց որ իրենց քաղաքական թիմից չեմ` այո»»,-գրում է թերթը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ