27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը հակասում է Առողջապահության նախարարությանը․ «Փաստ»

«Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե վերլուծությունը ցույց է տալիս, որ «ամենամեծ վարակի օջախը բակերն են, բեսեդկաները և հարևանությունը»: Այս հայտարարությանը ոչ միայն չհավատալու որևէ հիմք չկա, այլև չափազանց տրամաբանական է, եթե հաշվի առնենք իրականում մեր բակերում և «բեսեդկաներում» տիրող վիճակը այս առումով: 

Սակայն այստեղ առկա է մի կարևոր հանգամանք: Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել առողջապահության նախարարություն՝ ճշտելու՝ արդյո՞ք իրականացվում է վերլուծություն կորոնավիրուսով վարակվածների վարակվածության ոլորտների հետ կապված, այսինքն՝ վարակվածներից քանիսն ինչպես է վարակվել (օրինակ՝ արտադրություն, տրանսպորտ, հուղարկավորություն, առևտուր և այլն):

Նախարարությունից պատասխանել էին, որ «ըստ ոլորտների վերլուծություն չի իրականացվում, քանի որ բոլոր ոլորտները դիտարկվում են ռիսկային և տեղերում իրականացվում են համապարփակ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ»: Այս պատասխանը հրապարակել էինք հունիսի 9-ին:

Իհարկե, ինքնին տարօրինակ է, որ նման վերլուծություն չի արվում, քանզի դա կարող էր էապես օգնել հակահամաճարակային գործողությունների պլանավորմանը: Մյուս կողմից՝ վարչապետը խոսում է կոնկրետ վարակվածության ոլորտի մասին, ինչից պետք է ենթադրել, որ նման վերլուծություն, այնուամենայնիվ, արվում է: Հակառակ դեպքում կստացվի, որ նման հայտարարություններն արվում են «աչքաչափով»»,-գրում է թերթը:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ