11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Վահե Գրիգորյանը և Դիլանյանը սպառնացել են Ալվինա Գյուլումյանին․ «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ երեկ, երբ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը մուտք է գործել դատարան, նրան են մոտեցել Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը եւ զգուշացրել, որ եթե շարունակի իր ակտիվությունը, անհետեւանք չի մնա։ Սպառնացել են, որ եթե շարունակի գնալ ՍԴ, իրենք կդիմեն ՀՔԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել իշխանության զավթման հոդվածով: Մենք կապվեցինք տիկին Գյուլումյանի հետ եւ փորձեցինք մեկնաբանություն […]

ՍԴ-ն դարձավ այն լակմուսի թուղթը, որը բացահայտեց շատերի դեմքը․ «Հրապարակ»

«Ո՞վ կսպասեր, որ մեր կյանքում որեւէ դերակատարում չունեցող Սահմանադրական դատարանը կդառնա այն լակմուսի թուղթը, որը կբացահայտի շատերի դեմքը։ Եթե, օրինակ, ՍԴ անդամներն ամիսներ առաջ օգտվեին ՍԴ դատավորների «կաշառքի» օրենքից՝ համաձայնեին եւ վաղաժամ թոշակի գնային, իշխանությունը չէր գնա այսպիսի օրինախախտումների, չէր ցուցադրի իր ողջ էությունը, եւ մենք չէինք համոզվի, որ դեմոկրատի ու ժողովրդավարի անվան տակ գործ […]

«Սի­րո և համերաշխու­թյան» հեր­թա­կան դրսև­ո­րու­մը՝ ան­վա­նար­կում­նե­րով ու մատ թափ տա­լով․ «Փաստ»

Ազգային ժողովում կառավարության 2019 թվականի կատարողականի քննարկմանը ամփոփիչ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գրեթե բառ անգամ չխոսեց կատարողականի մասին: Կես ժամանոց ելույթի ընթացքում Փաշինյանը անընդհատ մատ էր թափ տալիս բառիս ամենաիսկական ու փոխաբերական իմաստով: Երբ իշխանություններին մեղադրում են ատելություն եւ չարություն սերմանելու մեջ, հակադարձում են, թե իրենք «սիրո ու համերաշխության» արժեքներ կրողներ են: Այնինչ, […]

Նոր գրոհ. աշխատանքից կազատվի մոտ 2000 մարդ. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին հատուկ հանձնարարություն է տրվել՝ խոշորացույցի տակ վերցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլեւ նրանց հետ ինչ-որ կերպ ասոցացվող անձանց՝ նրանց «դոսյեները» «թարմացնելու» նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի խանգարել ակտիվ գործունեության հնարավորությունը եւ լռեցնել։ Այս ասպեկտով առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ պետական կառույցներում աշխատողները: Բանն այն է, որ իշխանությունները […]

Վարակակիր իմքայլականները ստիպված ներկայացել են նիստին․ «Հրապարակ»

«Երեկ իմացանք, որ ոչ միայն ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն է կորոնավիրուսով հիվանդացել, այլեւ «Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը։ ԱԺ աղբյուրի փոխանցմամբ, իշխող խմբակցությունում մոտ տասը վարակակիր կա։ Պատգամավորները վախենում են, որ առաջիկա օրերին շատերի մոտ կհաստատվի վարակը։ Բանն այն է, որ նրանք, ունենալով գանգատներ, հունիսի 22-ին պարտադրված եկել էին ԱԺ, որ ապահովեին սահմանադրական փոփոխությունների համար […]

Վերջին շանսը․ ո՞ւմ կողքին են՝ օրենքի և հանրային շահի՞, թե՞ իշխանությունների․ «Հրապարակ»

 «Ամեն մարդ ունի իր աստեղային ժամը՝ կյանքում նրան մեկ անգամ նման շանս է տրվում, երբ ճշգրիտ կողմնորոշվելու եւ հստակ քայլեր անելու շնորհիվ նա կարող է հայտնվել պատմության մեջ կամ ճակատագրական որոշում կայացնելով՝ երկրի ու մարդկանց կյանքում հետք թողնել։ Նիկոլ Փաշինյանի աստեղային ժամը, օրինակ, 2018-ին էր, երբ նա ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում եւ ճիշտ կողմնորոշվելով՝ […]

ԼՀԿ-ն խուսափում է «հակահեղափոխական» պիտակից՝ վաստակելով ավելի վատ պիտակներ․ «Իրավունք»

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը միայնակ քննարկեց եւ ընդունեց Սահմանադրության փոփոխությունները, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք դատավոր ուղարկվում են թոշակի: Օրվա վերջում հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք` խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: ԲՀԿ-ն մասնավորապես դիմել […]

«Իմ քայլը» վերածվում է ԽՄԿԿ-ի․ «Հրապարակ»

«Նման միասնական պահվածք մենք տեսել էինք միայն խորհրդային տարիներին՝ ԽՄԿԿ համագումարների ժամանակ, երբ բոլոր որոշումներն անցնում էին միաձայն, եւ որեւէ մեկը չէր համարձակվում հակառակ կարծիք հայտնել ու դեմ գնալ ԽՄԿԿ Կենտկոմի հրահանգներին՝ երբ չկար ընդդիմություն եւ ընդզվում։ Երեկ 2020 թվականի անկախ Հայաստանի խորհրդարանն իր պատմության ամենախայտառակ էջը գրեց՝ մեկին մեկ կրկնելով ԽՄԿԿ համագումարների տեսարանները։ Դժվար […]

Թանկացումների նոր ալիք է սպասվում. «Ժողովուրդ»

Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլեւ գյուղմթերքը: Պատճառը հուլիսի 19-ից սպասվող գազի գնի բարձրացումն է: Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 […]

Մոսկվայում կասկածներ ունեն Փաշինյանի վարակման հետ կապված․ «Հրապարակ»

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չեղարկում է մոսկովյան այցը` պայմանավորված համաճարակով: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ դա ավելի շատ պայմանավորված է Կրեմլի հարուցած խոչընդոտներով, ռուսական կողմը պահանջել է, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ հանձնի հենց Մոսկվայի օդանավակայանում, քանի որ կասկածներ են ունեցել` կապված նրա վարակման եւ արագ առողջացման հետ: Հայկական կողմն առաջարկել է ուղարկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի