23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերջին շանսը․ ո՞ւմ կողքին են՝ օրենքի և հանրային շահի՞, թե՞ իշխանությունների․ «Հրապարակ»

 «Ամեն մարդ ունի իր աստեղային ժամը՝ կյանքում նրան մեկ անգամ նման շանս է տրվում, երբ ճշգրիտ կողմնորոշվելու եւ հստակ քայլեր անելու շնորհիվ նա կարող է հայտնվել պատմության մեջ կամ ճակատագրական որոշում կայացնելով՝ երկրի ու մարդկանց կյանքում հետք թողնել։ Նիկոլ Փաշինյանի աստեղային ժամը, օրինակ, 2018-ին էր, երբ նա ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում եւ ճիշտ կողմնորոշվելով՝ մնաց պատմության մեջ։ Հիմա եւս երկու անձի նման շանս է ընձեռված։ Մեկը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է, մյուսը՝ խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նրանք պետք է արագ կողմնորոշվեն՝ ում կողքին են՝ օրենքի եւ հանրային շահի՞, թե՞ իշխանությունների։

Երկուսի համար էլ, թերեւս, սա վերջին շանսն է՝ որպես անհատականություն կայանալու, քանզի պատմությունը նման պահեր հաճախ չի շռայլում մարդկանց։ Դրանք, որպես կանոն, լինում են եզակի, եւ այդ պատմական պահը կորցնող մարդիկ հայտնվում են խաղից դուրս վիճակում։ Արմեն Սարգսյանը պետք է որոշի՝ ստորագրո՞ւմ է արդյոք «ԱԺ կանոնակարգ» օրենքի հակասահմանադրական փոփոխությունը, որով իրենից պատրաստվում են խլել իր լիազորությունների վերջին փշրանքները։ Եթե ստորագրում է, ուրեմն Հայաստանը դադարում է ունենալ նախագահ՝ այլեւս անիմաստ է դառնում այդ պաշտոնը։ Էդմոն Մարուքյանն էլ պետք է որոշի՝ միանո՞ւմ է արդյոք Սահմանադրական դատարան դիմելու ԲՀԿ փաստաթղթին։ Եթե չի միանում, վերածվում է իշխանական «Իմ քայլի» կցորդի եւ դադարում է ինքնուրույն կուսակցություն լինելուց։ Քանզի, եթե իշխանությանն ընտրենք, կընտրենք «Իմ քայլին», եթե ընդդիմությանը՝ ապա արմատական ընդդիմադիրներին, որոնք լուրջ պայքար կտանեն իշխանությունների դեմ՝ առանց նրանց հետ սիրախաղերի մեջ մտնելու»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ