14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Վենետիկը Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից․ «Հրապարակ»

«Վենետիկի հանձնաժողովն այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանին կփրկի հերթական խայտառակությունից։ Հունիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց Հանրաքվեն չեղարկելու հնարավորության մասին նախագիծը, որը բազում իրավաբանների կողմից որակվեց որպես հակասահմանադրական։

Արդեն 15 օր է անցել, բայց նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքը ու թեպետ ունի 21-օրյա ժամկետ, սակայն, ըստ տեղեկությունների, սպասում էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները ՍԴ-ի «ճգնաժամը» լուծելու համար մի քանի հարցերի վերաբերյալ դիմում են գրել Վենետիկի հանձնաժողովին, դրանցից մեկն էլ հանրաքվեն ԱԺում չեղարկելու հնարավորության մասին է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովի կարծիքն այս հարցում դրական է, եւ այդ պատասխանը հիմնավորել են կորոնավիրուսի պանդեմիայով։ Այսինքն, Արմեն Սարգսյանն այս անգամ, ստորագրելիս, գոնե արդարանալու տեղ կունենա եւ հերթական անգամ ստիպված չի լինի Փաշինյանից պարտադրված որոշում կայացնել»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ