10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը նոր աղետ է բերում մեր երկրին եւ մեր հասարակությանը տանում է անհուսության․ Հրապարակ

Լարվածությունը երկրում չի թուլանում։ Անգամ դաժան ցրտերը չեն խանգարում մարդկանց՝ պայքարը փողոցում շարունակելու։ Երկրում կուտակված դժգոհությունը, իհարկե, միայն փողոց ելած մարդկանց քանակով չի որոշվում, եւ առհասարակ՝ փողոցային պայքարը չէ դժգոհության միակ ցուցիչը։ Դժգոհությունը կուտակվում է ամենուրեք, եւ մարդիկ դա չեն թաքցնում։ Խոսում են այդ մասին, բողոքում են։ Նրանց մի մասը, անշուշտ, չի կարողանում հստակ ձեւակերպել […]

Ամբողջ հայությունն է այսօր վտանգված՝ և՛ Արցախում, և՛ սփյուռքում. Մովսես Հակոբյան. News.am

«Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մովսես Հակոբյանը։ Նա շնորհավորեց Հայոց բանակի 29-րդ տարեդարձը. «Մաղթում եմ՝ այս կարգավիճակը, որն ունի մեր բանակը, շատ արագ կարողանա դուրս գալ այդ կարգավիճակից։ Մեր բանակը պետք է նորից վերադառնա եւ հաղթական ուղի ունենա։ Մենք բոլորս պետք է աջակից լինենք մեր բանակի […]

Իշխանության ստրուկը կամ ստրուկի իշխանությունը։ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներվ․ 168 Ժամ

Ինչպես պատերազմի 44 օրերը, այնպես էլ ու հատկապես՝ հետպատերազմյան շրջանը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով։ Դա նշանակում է, որ նրա համար դա բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, ինչն էլ նշանակում է, որ հանուն իշխանության պահպանման՝ նա պատրաստ է դիմել ցանկացած քայլի, եթե անգամ այդ քայլը հակասում է […]

Հնարավորինս շուտ հեռանալ։ Քաղաքացիները ոգեւորված են կառավարության «ավետիսով» Փաստ

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. պետությունները բառացիորեն փակել էին սահմանները՝ մասնակի բացառություններով։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և ՌԴ կառավարությունները համաձայնության են եկել, և կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով մեկնել Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ, որոնց ցանկը հրապարակվել է […]

Հանուն բիզնեսի Փաշինյան-Ծառուկյան ստվերային համագործակցությո՞ւն․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանի կաբինետը երեկ կառավարության նիստում՝ չզեկուցվող նախագծերից մեկով, Հայաստանում ցեմենտի ներկրումը 6 ամսով արգելեց։ Որոշման անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորել է ցեմենտի ներքին շուկան ու տեղական արտադրողին պաշտպանելու միտումով։ «Նշված մեխանիզմներով ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, ուստի վերը նշված ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում՝ […]

Պարտության մեղավորը մեր Բանակը չէ․ Հրապարակ

Այսօր մեր Բանակի օրն է։ Այս օրը, որպես կանոն, մենք հպարտության եւ հիացմունքի անթաքույց զգացում էինք ունենում՝ գովաբանում բանակը ստեղծողներին ու բանակում ծառայողներին։ Մենք վստահ էինք, որ մեր երկրում ամենակայացած կառույցը հայկական բանակն է, եւ մենք տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք։ Համոզված էինք, որ մեր անվտանգությունն ապահովված է հիմնականում մեր բանակի ու զինվորի հաշվին։ Եվ ինչքան […]

Կատաստրոֆայի եւ տնտեսական դեֆոլտի շեմին ենք կանգնած․ Հրապարակ

Պարտադիր չէ, որ պատերազմ կամ դրան համազոր աղետ լինի մեր կյանքի մյուս ոլորտներում, որպեսզի հասկանանք՝ երկրի կառավարումը հիմնովին ձախողված է, բոլոր ինստիտուտները կաթվածահար վիճակում են, ոչ մի համակարգ նորմալ չի գործում։ Բնական է, որ կրթական համակարգի տապալումն ու ոլորտի կառավարման խայտառակ վիճակը չեն կարող այնպես ցցուն երեւալ, ինչպես պատերազմը բացահայտեց երկրի պաշտպանության ոլորտի եւ բանակի […]

Արարատի նորանշանակ մարզպետը «մառոզ» է անում․ Իրավունք

Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, ինչպես տեղի գյուղապետերն են ասում. «Իսկական մառոզ է անում: Կրկնում է վարչապետի սիրած արտահայտությունը՝ հանգիստ տեղներդ նստեք»: Այս մասին պատմեցին վրդովված գյուղապետերը: Մարզպետը հավատացնում է գյուղապետերին, որ իրենք են ներկա եւ եկող իշխանությունները, եւ որ հանկարծ որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ»:  

Անկման նոր ռեկորդ․ Հայելի

Համաշխարհային բանկի մասնագետների գնահատմամբ՝ 2020 թվականին Հայաստանը տնտեսական անկումը կկազմի 8 տոկոս։ Տարեսկզբին ՀԲ-ն հրապարակեց ավանդական «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» ծավալուն զեկույցը, ըստ որի տնտեսական անկաման տեմպով Հայաստանը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների առաջատարներից մեկն էր։ 2020 թվականին Հայաստանից ավելի վատ տնտեսական վիճակում են գտնվել միայն Չեռնոգորիան, Խորվաթիան, Կոսովոն և Ղրղըզստանը։ ՀԲ-ն 2021 թվականին Հայաստանում տնտեսության […]

Մակունցն անձամբ է Փաշինյանին խնդրել․ Հրապարակ

«Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տեւական ժամանակ չի երեւացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի