24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Մինչև հունվարի վերջ Երևանի քաղաքապետն ազատման դիմում կգրի. «Հրապարակ»

«Համառ լուրեր են շրջում, թե մինչեւ հունվարի վերջ դիմում կգրի նաեւ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մենք գրել էինք, որ Մարության-Փաշինյան հարաբերությունները տեւական ամիսներ է` լարված են, Փաշինյանը դեկտեմբերի վերջերին նրան փոխանցել է, որ ավագանիում «Իմ քայլը» խմբակցությունով անվստահություն կհայտնեն եւ կհեռացնեն, բայց Մարությանը ժամանակ է խնդրել եւ ասել, որ ինքնակամ կգնա։ Նրա փոխարեն շրջանառվում է […]

«Սորոսականները» փորձում են ակտիվանալ ու «մաքրվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է «ՀՀ-ում բավականին լարված ներքաղաքական վիճակ է, ինչը ողջ քաղաքական համակարգում ստեղծել է պատային իրավիճակ։ Քաղաքական սուր բևեռացումը հանրության մեջ էլ ավելի է խորացրել գոյություն ունեցող բաժանարար գծերը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ստեղծված այս կոլապսային իրադրությունում սեփական դիրքավորումն են փորձում իրագործել արևմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի շրջանակները կամ, այսպես կոչված, «սորոսականները»։ Քանի որ […]

Ինչպես մեղավորներ է «նշանակում», այնպես էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել»․ «Փաստ»

«Պատերազմի ընթացքը, պարտությունը և հետպատերազմյան զարգացումները մեկ բանի մասին են վկայում, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին ձախողել է երկրի կառավարման իր առաքելությունը։ Եվ այս իրադրության պայմաններում նույնիսկ ավելորդ է խոսել Հայաստանը ծանր իրավիճակից հանելու՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին։ Նա անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, որ իր մեջ ուժ գտնի շատ ավելի կարևոր խնդիրների […]

Գլխավոր դատախազը ձեռնունայն է վերադարձել Մոսկվայից։ Ռազմագերիների վերադարձ չի՞ լինելու․ Ժողովուրդ

Հունվարի 12-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Այնուհետեւ ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի, ինչպես նաեւ ՌԴ գլխավոր դատախազ […]

Արսեն Թորոսյանն ասել է՝ ձախողել ենք եւ հրաժարականի դիմում գրել․ Հրապարակ

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Իշխանական մեր աղբյուրների վստահեցմամբ՝ նա դիմումն արդեն գրել է եւ փոխանցել վարչապետին։ Հրաժարականի պատճառները նոր չեն եւ մեկը չեն։ Վարչապետի եւ նախարարի միջեւ նախապատերազմյան շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, եւ ճիշտ կլինի, […]

Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է կվերսկսի․ Հրապարակ

Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն․ երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից կմեկնարկեն շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։ Նախատեսված է, որ առաջին այցը կլինի Շիրակ, մասնավորապես Գյումրի քաղաք, ապա՝ Վանաձոր եւ մյուս մարզեր։ […]

Կտրուկ թանկացել է դեղերի շուկան․ Ժողովուրդ

Հայաստանյան դեղատների գործելաոճը, կարծես թե, վերահսկողությունից դուրս է մնացել, երբ դեղամիջոցի պահանջարկը մեծանում է, մեծ արագությամբ թանկանում է նաև դեղամիջոցը: Եվ ամենակարևորը՝ դեղատները նման անբարեխիղճ գործելաոճի համար չեն պատժվում: Այսօր հայաստանյան դեղատնե­րում հասարակ ջերմաչափը ոսկու գին ունի: Եթե նախկինում ջերմաչափը վաճառվում էր 500-600 դրամով, ապա հիմա այն արժե 1200-1400 դրամ: Իսկ երբ սպա­ռողը բացատրություն է […]

Ի՞նչ են Մոսկվայում խոսել Փաշինյանն ու Պուտինը․ Ժողովուրդ

Հունվարի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանաձնազրույցի մա­սին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Իշխանական կուլիսներում նույն հանդիպման մասին այլ տեղեկություններ են պտտվում, իսկ ընդդիմադիր­ները նույն հանդիպման մասին միանգամայն այլ բան են պատմում: Ընդդիմությունը պնդում է, թե Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել սառը զրույց, որի ըն­թացում […]

ԱԺ-ում 1 ամսում 400.000 դոլարի չափով պարգևավճար են ստացել․ yerkir.am

Yerkir.am-ի  հարցմանն ի պատասխան՝ Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր տեղեկացրել է, որ պատգամավորներն ու աշխատակազմը 2020 թ. սեպտեմբերին եւս ստացել են պարգեւատրում՝ ամսական պաշտոնային դրույքի 75 տոկոսի չափով: Փաստորեն, COVID-19 համավարակի շարունակվող հետեւանքների, տվյալ պահին արձանագրված շուրջ 6 տոկոս տնտեսական անկման եւ խորացող սոցիալական ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ պատերազմական առաջին օրերին ԱԺ 131 պատգամավորները նախորդ տարվա […]

ՀՀԿ-ն մերժել է «Լուսավոր Հայաստանի» հրավերը ․ Առավոտ

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ: Նախագծով, փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Փաստահավաք խումբը ընդհանուր առմամբ կազմված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի