Ամբողջ հայությունն է այսօր վտանգված՝ և՛ Արցախում, և՛ սփյուռքում. Մովսես Հակոբյան. News.am
«Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մովսես Հակոբյանը։
Նա շնորհավորեց Հայոց բանակի 29-րդ տարեդարձը. «Մաղթում եմ՝ այս կարգավիճակը, որն ունի մեր բանակը, շատ արագ կարողանա դուրս գալ այդ կարգավիճակից։ Մեր բանակը պետք է նորից վերադառնա եւ հաղթական ուղի ունենա։ Մենք բոլորս պետք է աջակից լինենք մեր բանակի հզորացմանը»։
Հարցին՝ ի՞նչ պետք է անել Հայոց բանակը հզորացնելու համար, գեներալն ասաց. «Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Որեւէ ժամանակ չի խանգարում բանակը հզորացնելուն։ Կարելի է հիմա էլ սկսել»։
Անդրադառնալով քաղաքացիներին զենք տրամադրելու հայտարարություններին՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Որոշելու խնդիր է դա։ Ես դրան դեմ չեմ»։
Հարցին՝ արդյոք Հայաստանի սահմանները այսօր պաշտպանվա՞ծ են, գերենալն ասաց. «Վախենում եմ գնահատական տալ։ Ամբողջ հայությունն է այսօր վտանգված, Արցախում, սփյուռքում էլ է վտանգված։ Հայրենիք եթե չունենան, իրենց անվտանգությունը վտանգված է նաեւ սփյուռքում։