09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանը գցեց իրեն աջակցող մարդ-կուսակցություններին․ Հրապարակ

Մինչ ռեյտինգային ընտրակարգից ազատվելը, Նիկոլ Փաշինյանն իրեն աջակցող մարդ-կուսակցություններին խոստացել է իջեցնել կուսակցությունների անցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4, քննարկվել է անգամ 3 տոկոսի հարցը։ Իսկ այդ փոփոխություններն իրականացնելու համար առաջարկել է աղմուկ բարձրացնել՝ հանրային պահանջի իմիտացիա ստեղծել, սակայն վերջին պահին փոշմանել է և ընդգրկել է միայն ռեյտինգայինից հրաժարվելու հարցը, քանի որ գցել-բռնել են, որ խորհրդարան […]

Ղազախստանում կալանավորել են ՀՀ պատվավոր հյուպատոսին, իսկ ԱԳՆ-ն տեղյակ չէ․ Հրապարակ

Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանա­վորված է: Նրա Նկատմամբ դատա­րանը տնային կալանք է կիրառել: Նրան մեղադրում են Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ղազախստանի zakon.kz էլեկտրո­նային թերթը: Հայ գործարարին սպառնում է 7-10 տարվա ազա­տազրկում: Ըստ պարբերականի, արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները պա­հանջում են փակել Տերտերյանների խոզաբուծարանը, որը գտնվում է նրանց […]

Լենա Նազարյանը առաջ է մղում ընկերուհիներին․ Հրապարակ

Օրերս մենք գրել էինք, որ «Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլևս «Իմ քայլի» հետ չէ։ Նրանք ավելի սկզբունքային գտնվեցին և, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին՝ ոմանք բացահայտ դուրս եկան, ոմանք լուռ մի կողմ քաշվեցին։ Նախկին ցուցակից Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե […]

Պետական կաթվածահար համակարգն կանգնելու է՝ ոչինչ չի աշխատելու, ոչ ոք չի աշխատելու․ Հրապարակ

Տատս ասում էր՝ «ահի տարին ինչ էր, թե մահի տարին ինչ լիներ»։ Այս ասացվածքն օգտագործում էր, երբ ուզում էր ինչ-որ մեկի անճարությունը, տհասությունը, անընդունակությունը, ավելորդ ամբիցիաները, տվյալ խնդիրը լուծելու անկարողությունը ցույց տալ։ Մինչև պատերազմը եղած հարցերն անգամ այս իշխանությունն ի վիճակի չէր լուծելու, ուր մնաց թե պատերազմից հետո ծագած բարդագույն հարցերը կարողանա լուծել։ Իսկ հիմա […]

Մարությանը սպառնացել է Փաշինյանին․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ՝ բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երևանյան ձայները, և ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։ Հասկացրել է, որ թիմն այլևս նրան […]

Ոստիկանապետը պատրաստությունների մեջ է. գեներալական համազգեստն են կարում․ 168 Ժամ

Տևական դադարից հետո ապրիլի 10-ին տեղի կունենա ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը: Թվում է, թե նորմալ է, որ ոստիկանությունում կոլեգիայի նիստ պետք է լինի ընդլայնված կազմով, քանի որ ըստ էության քննարկվելիք խնդիրները շատ են՝ սկսած ոստիկանության կազմաքանդումից և սորոսական պարեկային ծառայության հիմնումից՝ մինչև համակարգի ներսում օրեցօր զարգացող խժդժությունները: Օրինակ, այս պահին ոստիկանության համակարգում տարակուսած են, թե […]

Սուտը նրա արյան մեջ է ներծծված, ուստի շատ հանգիստ կարող է հավակնել ստերի մանիպուլյացիաների գծով «գրոսմայստերի» կոչման․ Փաստ

Քաղաքական դաշտում ստեղծված անորոշ իրավիճակը շարունակում է պահպանվել։ Ճիշտ է՝ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին և անգամ դրա համար հատուկ օր է նշում, բայց գրեթե ոչ ոք չի հավատում, որ այդ ընտրություններն իրոք տեղի կունենան: Նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են մասնակցել ընտրություններին, հատուկ շեշտում են՝ «եթե այն կայանա»։ Իսկ ինչո՞ւ է […]

Ինչ հանցագործություններ են կատարվել պատերազմի ժամանակ․ Ժողովուրդ

ԱԺ կանոնակարգ օրենքի 128-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Եվ այս տարի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ներկայացրել է մարտի 30-ին՝ պահպանելով ժամկետները: Եվ չնայած «ԱԺ կանոնակարգ» օրենքում հաղորդում ներկայացնելու ժամկետները սահմանված են, սակայն այն ներկայացնելունը սահմանված […]

Փաշինյանի սցենարը․ Ժողովուրդ

Այսօր կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Մոսկվան, որը մշտապես հայտարարում էր, թե, օրինակ, վարչապետի հրաժարական տալու կամ չտալու հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, այս անգամ չի թաքցնում, որ Մոսկվայում կքննարկվի նաև Հայաստանում սպասվող արտահերթ ընտրությունների հարցը: Մասնավորապես, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել […]

Մարությանից հույսները կտրել են․ Ժողովուրդ

Հունիսի 20-ին հավանական ընտրություններում ընդդիմությունն ու իշխանությունը մայրաքաղաքի ընտրազանգվածի մասով ունեն համընկնող կարծիք։ Երկու կողմն էլ մտածում են, որ Երևանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը քիչ ձայն է ստանալու, մայրաքաղաքում ընդդիմադիրները շատ են։ Եվ, ահա, այդ պատճառով իշխանությունը փնտրում է սիրված երևանցիների, որպեսզի գոնե նրանց մասնակցությամբ ձայներ բերել հնարավոր լինի։ Նույնիսկ քրեական տարրերին, մերժված ենթամշակույթի կրողներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի