23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանապետը պատրաստությունների մեջ է. գեներալական համազգեստն են կարում․ 168 Ժամ

Տևական դադարից հետո ապրիլի 10-ին տեղի կունենա ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը:

Թվում է, թե նորմալ է, որ ոստիկանությունում կոլեգիայի նիստ պետք է լինի ընդլայնված կազմով, քանի որ ըստ էության քննարկվելիք խնդիրները շատ են՝ սկսած ոստիկանության կազմաքանդումից և սորոսական պարեկային ծառայության հիմնումից՝ մինչև համակարգի ներսում օրեցօր զարգացող խժդժությունները: Օրինակ, այս պահին ոստիկանության համակարգում տարակուսած են, թե ինչո՞ւ է ոստիկանությունն ահռելի գումարներ դուրս գրում դրսում ծառայություն անցկացնող ոստիկանների համար բիոզուգարաններ կառուցելու համար, կամ ինչո՞ւ և ո՞վ է սնունդ մատակարարելու նրանց, և ինչո՞ւ հենց այդ ընկերությունը:

Հարցերը շատ են, պատասխաններ գրեթե չկան, սակայն 168.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի նպատակը բոլորովին այլ է:

Պարզվում է՝ ապրիլի 10-ին նախատեսված նիստի անցկացումն ու այդքան բարձրաստիճան ոստիկանների մեկտեղումը նույն վայրում ունի մեկ նպատակ՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին կշնորհվի ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Ասում են՝ այս պահին ոստիկանապետը պատրաստությունների մեջ է. գեներալական համազգեստն են կարում:

Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է հնարավոր ընտրություններին ընդառաջ այդ կերպ կաշառել ոստիկանության պետին, դա առանձնապես լուրջ երաշխիք չէ։

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին նույնպես շնորհվեց այդ կոչումը, ինչը, սակայն, վերջինիս հետ չպահեց անհրաժեշտ ժամանակ լքել Նիկոլ Փաշինյանի թիմը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ