28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը գցեց իրեն աջակցող մարդ-կուսակցություններին․ Հրապարակ

Մինչ ռեյտինգային ընտրակարգից ազատվելը, Նիկոլ Փաշինյանն իրեն աջակցող մարդ-կուսակցություններին խոստացել է իջեցնել կուսակցությունների անցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4, քննարկվել է անգամ 3 տոկոսի հարցը։ Իսկ այդ փոփոխություններն իրականացնելու համար առաջարկել է աղմուկ բարձրացնել՝ հանրային պահանջի իմիտացիա ստեղծել, սակայն վերջին պահին փոշմանել է և ընդգրկել է միայն ռեյտինգայինից հրաժարվելու հարցը, քանի որ գցել-բռնել են, որ խորհրդարան չանցածների հավաքած տոկոսները՝ «փոշին» յուրացնելն իրենց ավելի ձեռնտու է, քան մարդ-կուսակցությունների հետ հետընտրական կոալիցիաները խորհրդարանում։ Որոշել են՝ չարժե կախման մեջ ընկնել իրենցից բան չներկայացնող ուժերից։

Հիմա Փաշինյանն այդ մարդ-կուսակցություններին, ինչպիսիք ՔՈ-ն է, Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի կուսակցությունները, փորձում է համոզել, թե իբր Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տվել գնալ լայնածավալ փոփոխությունների, հակառակ դեպքում ընտրությունները պետք է 6 ամիս հետո անցկացնեին։ Որոշ կուսակցությունների սա փաստի առաջ է կանգնեցրել, և հիմա դաշինք կազմելու կամ չմասնակցելու մասին են մտածում։ Ոմանք վստահ են, որ Փաշինյանն ընդամենը խաբում է իրենց, իրականում Վենետիկը չէր կարող դեմ լինել շեմի փոփոխությանը․ նախ՝ որ դա խաղի կանոնների փոփոխություն չէ, երկրորդ՝ դրանից ոչ թե տուժելու են քաղաքական ուժերը, այլ շահելու։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ