09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի ողջ քարոզչությունը կառուցված է լինելու «միայն թե նախկինները չվերադառնան» սկզբունքով․ «168 ժամ»

Ցանկացած ընտրություն, բացի գաղափարների ու խոստումների պայքարից, ինչ-որ իմաստով՝ նաև ժամանակային չափումների մրցություն է։ Ընտրություններին մասնակցող ուժերը նախ գնահատում են անցյալը, ախտորոշում են ներկան և ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրերը։ Այսինքն՝ խաչվում են ժամանակային երեք հանգրվաններ՝ անցյալ, ներկա և ապագա։ Այս մոտեցումը տեղին է հատկապես իշխող ուժի պարագայում, որը, բացի ապագայի մասին գեղեցիկ խոստումներից, ունի […]

«Իմ քայլի» նախընտրական ցուցակում կին թեկնածուների խնդիր է լինելու․ «Հրապարակ»

««Իմ քայլի» ցուցակը կազմելիս ակնհայտորեն ծագելու է կին թեկնածուների խնդիր՝ նախորդ ցուցակում ընդգրկված կանանց մեծ մասն այլևս «Իմ քայլի» հետ չէ։ Ի դեպ, կանայք ավելի սկզբունքային գտնվեցին և, ի տարբերություն տղամարդկանց, պատերազմից հետո իրենց վերաբերմունքը բացահայտ արտահայտեցին։ Ցուցակում չեն լինի Նարինե Թուխիկյանը, Թագուհի Թովմասյանը, Գայանե Աբրահամյանը, Զարուհի Բաթոյանը, իսկ Անուշ Բեղլոյանին և Լուսինե Բադալյանին Փաշինյանն […]

Փաշինյանը հանձնարարել է «դոսյեներ» հավաքել ցուցակից դուրս մնացող թիմակիցների դեմ․ «Հրապարակ»

Նախընտրական ցուցակը կազմելուն զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը, որոշ տեղեկություններով, հանձնարարել է Արսեն Թորոսյանին ու Տիգրան Ավինյանին՝ իրավապահ կառույցների միջոցով դոսյեներ հավաքել բոլոր այն իմքայլականների վրա, ում պատրաստվում են դուրս թողնել ցուցակից։ Իսկ դրանց թիվն անհամեմատ մեծ է լինելու։ Մեզ ասացին, որ որոշ պատգամավորների վրա արդեն «հաստ պապկաներ» կան, օրինակ՝ ունեցվածքի ձեռքբերման գործընթացում կասկածելի դրվագների։ Անունները, թե […]

«Մարտի 1»-ի գործով նոր սերիա՞․ «Փաստ»

ՍԴ-ի հայտնի որոշումից հետո, իրավական բոլոր նորմերով, հաջորդ գործընթացը պետք է լիներ առաջին ատյանի դատարանի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելը, սակայն, ինչպես տեսնում ենք, զարգացումներն այլ ուղղությամբ են ընթանում։ Նախ՝ դատախազներն առանց հիմնավորման բացակայեցին դատական նիստից, իսկ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական […]

Անօգուտ հանձնաժողով, ապարդյուն աշխատանք։ Ի՞նչ ունենք Ապրիլյան պատերազմից 5 տարի անց․ Ժողովուրդ

Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլյան պատերազմի 5-րդ տարին: Եվ մինչ թվում էր՝ ապրիլյան պատերազմը պետք է դաս լինի բոլոր իշխանությունների համար, 2020 թվականի 44-օրյա պատերազմն ավելի ցավոտ հետեւանքներ ունեցավ, անդառնալի կորուստներ կրեցինք: Մինչեւ 44-օրյա պատերազմը ներկայիս իշխանությունները խոստանում էին բացահայտումներ կատարել նախորդ իշխանությունների արարքների մասին եւ այդ նպատակով խորհրդարանում անգամ ստեղծել էին 2016 թվականի […]

Ինչ է թաքցնում Փաշինյանը։ Թիմին տհաճ անակնկալներ են սպասվում․ Իրավունք

Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, դեռ վար­չապետի աթոռին կառչած Նիկոլ Փաշինյանն արդեն կազմել է արտահերթ ընտրություններին մասնակցության իր թիմի նախընտրական ցուցակը, սա­կայն, թե ովքեր են ընդգրկված այնտեղ, անգամ ամենամտերիմների հետ չի կիսվում: Սա առիթ է դարձել իշխող ուժի ներսում հիստերիկ ջղաձգումների, քա­նի որ արդեն իսկ ակնարկներ են ար­վում, որ ցուցակը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել, […]

Թող Նիկոլը մտածի՝ ոնց է գնալու քարոզարշավի և քանի հազար ոստիկան է բերելու, որ գլուխը չկոտրեն․ Արագած Ախոյան․ Հրապարակ

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով թերթը զրուցել է «Հայահավաք» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հետ։ – Պարո՛ն Ախոյան, մասնակցելո՞ւ եք հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ – Մենք դեռ մտորումների փուլում ենք։ «Հայահավաքը»՝ մեր շարժումը, անպայման կդառնա քաղաքական ուժ։ Եվ դեռ զանազան տարբերակներ կան, այսինքն՝ դաշինքով կամ առանձին, դեռ քննարկում ենք։ Բայց համենայնդեպս, մենք հակված […]

Անսկզբունք եւ անգաղափար իշխանություն․ Հրապարակ

Երեք ոչ լրիվ տարվա մեջ ոչ մի քաղաքական ելույթ չլսեցինք՝ ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի, ո՛չ պատգամավորների, ո՛չ էլ նախարարների շուրթերից։ Շշպռոցի, բացահայտումներ, հին ու նոր մեղադրանքներ, սուր խոսքեր, հեգնանք ու հանդիմանություններ՝ ինչքան ասես, բայց ոչ մի քաղաքական վերլուծություն, ոչ մի կոնցեպտուալ ելույթ, ապագային միտված ոչ մի խոսք չի հնչել երկիրը ղեկավարողների, ազգն առաջնորդելու հավակնություն […]

Փաշինյանը մերժում է Արարատ Միրզոյանին․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին ցուցակագրումներ են իրականացնում: Կարծես թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մտքում և մտերմիկ շրջանակում բանավոր կարգով կազմել է առաջիկա արտահերթ ընտրությունների ցուցակը: Մենք տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմը սև ցուցակում է, ու նրանցից մեկ-երկու հոգի հազիվ թե հայտնվեն նոր ընտրացուցակում: Ապագա խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, չեն լինի Հովիկ […]

Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու՝ հեռանալով քաղաքականությունից․ Ժողովուրդ

Օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ թերթի տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որևէ ձևով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: «Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի