09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մարդիկ, որոնք պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում․ Վերաքննիչ դատարանի դատավոր․ Իրավունք

Ինչպե՞ս է գնահատում օրերս ԱԺ-ի կողմից ըն­դունված ԲԴԽ լիազորություններն ընդլայնող օրենքի նախագիծը ՀՀ-ում ամենահեղինակավոր դատավորներից մեկը՝ Վե­րաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Թերթի հետ զրույցում պա­րոն Ազարյանը մեկնաբանեց. «Ամբողջովին կիսում եմ ԲԴԽ նա­խագահի տեսակետը: Անկեղծ ավելացնելու ոչինչ չունեմ, ան­հեթեթություն է: Այս տեսակետը կիսում են նաեւ հանրապետության դատավոր­ների զգալի մասը: Մասնավոր զրույցնե­րի ժամանակ բոլորը միանշանակ պնդում […]

Հույժ գաղտնի որոշում․ Ժողովուրդ

Դեռևս մարտի 25-ին հանդիպում էր տեղի ունեցել Հայաստանի և Արցա­խի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մի­ջև: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե նախագահները որոշել են որևէ հաղորդագրություն այդ մա­սին չտարածել, որևէ ձևով հանրու­թյանը չտեղեկացնել այդ հանդիպ­ման մասին, սակայն Լևոն Տեր- Պետրոսյանի «թիմը» հաջորդ օրը, բոլորի համար անակնկալ որոշել […]

Վարչապետի կյանքն ու աթոռը նույնացան և ստիպեցին, որ նա իր վերջին ուժերով կառչի այդ աթոռից

Սոցիոլոգիական ընկերություններից մեկը 2018 թվականի ամռանը հարցում էր անցկացրել և արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 98 տոկոս է։ Դրանից ընդամենը երկուսուկես տարի անց 98 տոկոսից միայն հուշերն են մնացել, լավագույն դեպքում՝ 28-30 տոկոսի տեսքով։ Պատմաբաններն ապագայում, կարծում եմ, կուսումնասիրեն Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը և կփորձեն հասկանալ, թե ինչպես կարելի է երկու տարում այդ անսահման սերն ու […]

Մանդատի հեռանկարը խենթացրել է Արամ Սարգսյանին․ Իրավունք

Առանց այդ էլ սուր ներքաղաքական իրավիճակն առավել սրվել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրու­թյունների պատճառով: Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որն ամիսներ առաջ ՀԱԿ-ի, մասնավորա­պես, ԼՏՊ-ի արևով էր երդվում, հիմա անում է ճիշտ հակառակը: Պարզվում է ԱԺ մտնելու ցանկությունն Արամ Զավենիչին ևս խենթացրել է: Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ վերջինս հանդիպել է ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլի […]

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնում, որ իշխանության գալուց հետո ինքն ուղղակիորեն գործեր է սարքում, գործեր է կարում․Փաստ

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնի իր զայրույթն ու դժգոհությունը և անպայման կարտահայտվի: Եվ ահա, Արմավիրի մարզում նա ասել է, թե «որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»: Շատերի համոզմամբ, այս հայտարարությամբ […]

Նախընտրական զավեշտ եւ պաշտոնեական դիրքի չարաշահում․ Ժողովուրդ

Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն իշխանությունը լայն թափով սկսել է այն: Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին Արմավիրի մարզում էր: Սակայն ուշագրավ է, որ այցի ժամանակ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն վարչական ռեսուրս են կիրառել, այլ նաեւ նպաստում են կորոնավիրուսի թվի աճին: Զավեշտալի է, որ Արմավիրի […]

Տիեզերական մակարդակի ստեր։ Հայաստանն արդեն երեք տարի ապրում է խելագարության կանխավարկածով․ 168 Ժամ

Իշխանությունը կարող է լինել լավը կամ վատը, արդյունավետ կամ անարդյունավետ, ազնիվ կամ կոռումպացված․․․ Բոլոր թվարկված և էլի շատ այլ որակներ կրող ցանկացած իշխանություն, սակայն, եթե խոսքը հարաբերականորեն նորմալ իշխանության մասին է, առաջնորդվում է մեղսունակության կանխավարկածով։ Այսինքն՝ իշխանությունը կարող է լինել շատ վատը, շատ անարդյունավետ, անգամ ապօրինի, բայց չլինել անմեղսունակ։ Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում, սակայն, գործում […]

Մոռանալ հազարավոր զոհերին։ Փաշինյանը գործարք է առաջարկում․ 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատում, որպես դրա հետևանք՝ տնտեսության զարգացում և բարեկեցության աճ, փողի ավելացում, մի խոսքով։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կյանքի բարելավման համար։ Նրա առաջարկը նույնն է, ինչ ընտրություններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կյանքի բարելավում։ Այն «փոքր» նրբությամբ, որ նա […]

Փաշինյանի «Happy end»-ը և Հայաստանի «Game over»-ը․ «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանը՝ որպես կերպար, նրա անցած ուղին՝ անհատական մակարդակում «հաջողության պատմություն» է։ Իջևանցի տղան՝ չունենալով անգամ բարձրագույն կրթություն, դառնում է նախ՝ սկանդալային լրագրող, ապա՝ ընդդիմադիր գործիչ, հալածվում է, հետո հայտնվում է խորհրդարանում, ավելի ուշ՝ քայլում է երկրի մի հատվածով և․․․ հայտնվում է իշխանության ղեկին։ Իսկական հոլիվուդյան «happy end»-ով ավարտվող ֆիլմի սյուժե է, որը, սակայն, կարող […]

Հանցավոր լռություն՝ ողբերգական աղմուկի մեջ․ «168 ժամ»

Հնարավոր արտահերթ ընտրությունների հիմնական առանձնահատկություններից մեկը լինելու է հանրային անտարբերության գերբարձր մակարդակը։ Երևանյան կուլուարներում ու սոցիալական ցանցերում ընթացող քաղաքական կյանքը տպավորություն է ստեղծում, թե հանրությունն ակտիվորեն ներգրավված է դրան, մինչդեռ դա կարող է վերաբերել քաղաքական ու մերձքաղաքական կյանքին ինտեգրված առավելագույնը մի քանի տասնյակ հազար մարդու, ինչն ամենևին ողջ հասարակությունը չէ։ Հանրության գերակշիռ մասն ապրում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի