09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանին հավատարիմ թևը սկսել է կասկածել թիմում յուրաքան­չյուրին, թե ով որ փուլում կարող է դավա­ճանել իրենց․ «Իրավունք»

«Ազգային ժողովում իրավիճակը գնալով ավել է լարվում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինյանին հավատարիմ թևը, առաջիկա ներքաղաքական հնարավոր բոլոր սցենարները հաշվի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում յուրաքան­չյուրին, թե ով որ փուլում կարող է դավա­ճանել իրենց: «Իրավունքին» հասած տե­ղեկությունների համաձայն՝ իմքայլական պատգամավորները, այսպես ասած, հա­վատարմության քննություն են անցնում Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտու­ղար Հակոբ Սիմիդյանի, Փաշինյանի աներձագ-պատգամավոր […]

Օնիկ Գասպարյանի դիմումի հետքերով․ «Ժողովուրդ»

«Դեռ ապրիլի 16-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաև Պաշտպանության հանձնաժողովի նախագահին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Այդ առաջարկից անցել է արդեն 17 օր, և «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ ԱԺ […]

Գնաճը գնալով ահագնանում է, դրական միտումներ չկան․ «Փաստ»

«Իշխանություններն ամեն ինչ վառ գույներով հրամցնելու տենդի մեջ անընդհատ ներկայացնում են թվեր, որոնք, ըստ տնտեսագետների մեծամասնության, իրականությունից շատ հեռու են: Մասնավորաբար, քաղաքացիները ամեն օր շոշափելիորեն զգում են մեծ գնաճ, սակայն պաշտոնական թվերը բոլորիս համոզում են, որ մեր տեսածին ու մեր գրպանի վրա զգացածին չհավատանք: «Երբ Հայաստանում միջինացված սպառողական գների ինդեքսի փոփոխությունը համեմատում ենք աշխարհի մակարդակով […]

Մեռնել ցանկացողներն ընտրում են քեզ Նիկոլ․ Աղասի Ենոքյան․ «168 ժամ»

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը «168 ժամ»-ում գրել է․ «Որքան էլ անսուրբ հնչի, բայց մեր ամենամեծ կորուստը հազարավոր ջահելների, ըստ էության՝ մի ամբողջ սերնդի կորուստը չէ։ Նաև Հայրենիքի մի մեծ հատվածի կորուստը չէ։ Ամենամեծ կորուստը մի հսկայական զանգվածի մոտ կյանքի զգացման կորուստն է, ինչի պատճառով մեր պարտությունը չի ավարտվել. Նիկոլը շարունակում է մարդկանց զոհել և Հայրենիքը հանձնել։ […]

Իշխանությունը հետևողականորեն էրոզիայի է ենթարկել պետական կառուցակարգը․ «Փաստ»

«Մայիսի 8-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք տարին, ժամկետ, որի ընթացքում ամբողջովին ի դերև ելան վերջինիս հետ կապված հանրային ակնկալիքներն ու հույսերը։ Ի հեճուկս թռիչքաձև զարգացում ապրելու խոստումներին, այս երեք տարվա ընթացքում երկրի համար շատ կարևոր հարցերում հետընթաց գրանցվեց։ Սա՝ եթե շատ մեղմ արտահայտվենք: Այսպես, իշխանությունները, իրենց՝ պետության կառավարման ղեկին հասցրած դրսի հովանավորների ակնկալիքները […]

Փաշինյանն ապացուցեց, որ «Իմ քայլը» լքածների դեմ իրականացվող արշավը կատարվում է անձամբ իր հրահանգով․ «Ժողովուրդ»

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում իր ելույթով ապացուցեց, որ Աժ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Աննա Գրիգորյանի դեմ մի քանի օր իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով: Նկատենք, որ արդեն մի քանի օր է արդեն, ինչ տարբեր կայքեր, ֆեյք կայքեր ու ֆեյքեր այս պատգամավորների նկատմամբ իսկական արշավ են սկսել՝ ընդհուպ մինչև անձնական, ընտանեկան […]

Հայաստանը պետք է անի ընտրություն, և կա երեք տարբերակ․ Միքայել Մինասյան․ «168 ժամ»

«168 ժամը» ներկայացնում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հդվածը․ «Հայաստանն ու հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում միշտ էլ ունեցել են բարդ փուլեր։ Գուցե ավելի հեշտ է հաշվել այն տարիները, երբ դրանք բարդ չեն եղել, բայց այսօր Հայաստանը հայտնվել է, բառի բուն իմաստով, թակարդում՝ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ֆինանսատնտեսական և ամենակարևորը՝ հոգեբանական թակարդում։ Հասկանալու համար՝ […]

«Սանիթեք»-ի ձեռքում են հայտնվել հաղթական փաստաթղթեր․ դրանք տվել է անձամբ Հայկ Մարությանը. «Հրապարակ»

«Սանիթեք» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում եւ արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։ Պարզվում է՝ արբիտրաժ դիմելու հիմքերը բավականին թույլ են եղել, եւ միայն վերջերս են հայթայթել գաղտնի փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան հաղթելու։ Բայց զավեշտն այն է, որ փաստաթղթերը տրամադրել է […]

Փաշինյանը հավաքել է թիմակիցներին ու անսովոր խիստ խոսակցություն է ունեցել. «Ժողովուրդ»

«Մեր տեղեկություններով Կազան մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հավաք է կազմակերպել իր քաղաքական թիմի առանցքային դեմքերի հետ, որի ընթացքում քննարկել է հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների հետ կապված հարցեր: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանը շատ կտրուկ է արձագանքել թիմակիցների ոգևորված պնդումներին, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների մոտ 60%-ն այս պահին հակված է քվեարկել […]

Մելիք-Ադամյանի ճեմասրահը՝ քրջի բազար. «Հրապարակ»

«Այս դահլիճը սպասարկող «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարկոսյանը մեր հարցին ի պատասխան նախ ասաց. «Ոչ, ո՞վ ա նման տեղեկատվություն տվել», ապա՝ այո, ճեմասրահում գույք կա, բայց դա ուրիշ գույք է։ «Իսկ դահլիճն էլ օգտագործման ենթակա է, ուղղակի «ճեմասրահ» ասվածում կա այլ գույք՝ վարչապետի աշխատակազմին պատկանող գույք։ Հին, օգտագործված գույք է՝ տարբեր մասնաշենքերից տեղափոխված»։ Իսկ ի՞նչ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի