09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ալեն Սիմոնյանը հույս ունի փոխարինել Արարատ Միրզոյանին․ «Ժողովուրդ»

«Տևական ժամանակ առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ քննարկել են ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված տարբեր հարցեր, հերթը հասել է նաև հաջորդ ԱԺ նախագահի անձին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից ՔՊ-ում դժգոհությունը մեծ է: Նրան համարում են պասիվ դիտորդ, որն այլևս իրենց կողքին չէ, չի աջակցում թիմին, քաղաքական հակառակորդներին չի […]

Մեղրի կարասն ընկած ճանճի նման դեռ վայելում են իրենց կարգավիճակը՝ կարծելով, թե իշխանությունը հավերժ է․ «Հրապարակ»

«Ծանր իրավիճակում է հայտնվել հայ ժողովուրդը։ Մի կողմից՝ հարևան ագրեսորի հնչեցրած ամենօրյա սպառնալիքները, մյուս կողմից՝ ռուս-թուրքական սիրախաղերն ու եվրոպական սառն անտարբերությունը։ Եվ այդ ամենի կողքին՝ անպաշտպան մնացած ու իր դարդի մեջ տապակվող հայ հասարակություն, որը չի կարողանում ազատվել իր ապաշնորհությունն ապացուցած իշխանություններից։ Սյունիքի դեպքերը հերթական անգամ ցուցադրեցին, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան […]

Ինչ ունենք հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»

««Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն». ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից անցել է երեք տարի: Թերևս երեք տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ հենց այս օրերին Հայաստանում կրկին բողոքի ակցիաներ են լինելու, և արդեն պահանջելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ ի՞նչ ունենք թավշյա հեղափոխությունից և Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք տարի անց: Սկսենք […]

Նախընտրական հայհոյանքներ՝ Սյունիքից․ «Ժողովուրդ»

 ««Ժողովուրդ» օրաթերթը իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը երկար ժամանակ ծրագրված էր, եւ այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, պարզապես որոշված չէր, թե կոնկրետ որ օրն է այն լինելու: Իր այցից առաջ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ էր ուղարկել կառավարության ներկայացուցիչներին, տարածքային կառավարման եւ ենթարկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Նրան հանձարարված […]

Մեղրին՝ վտանգի տակ․ Փաշինյանի վրեժը․ «168 ժամ»

«Երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանն ըստ էության ուներ իրադարձությունների զարգացման վրա ազդելու երկու սցենար։ Նա կամ պետք է հետևություններ կատարեր առ այն, որ ընդհանրապես Հայաստանում, մասնավորապես՝ Սյունիքում, կան իսկապես լրջագույն խնդիրներ, ինքն այդ մարզում ոչ միայն հեղինակություն չունի, այլ, օբյեկտիվորեն կամ ոչ, արժանացել է հասարակության ատելությանը, ինչը նրան պետք է ստիպեր դուրս […]

Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, պարզապես ամոթ ու խայտառակություն է․ «Փաստ»

Երբևէ չեմ տեսել կամ լսել, որ աշխարհում նման երևույթ տեղի ունեցած լինի: Աննախադեպ է, երբ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող մարդը երկրում ազատ տեղաշարժվելու, ազատ, առանց հազարավոր ոստիկանների, մինչև ատամները զինված բյուր թիկնապահների և վերջապես առանց զրահաբաճկոնի մարդամեջ դուրս գալու խնդիր ունենա: Մարդը վերցնում, իր գաղտնի, գիշերային այցից մեկ օր առաջ աշխատանքից ազատում է մի քանի […]

Սեփականատերերը հրաժարվում են իշխանությանը տարածք տրամադրել նախընտրական շտաբների համար. «Փաստ»

«Չնայած առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, ավելին՝ շատերն են համոզված, որ օրումեջ կարծիք փոխող Նիկոլ Փաշինյանին վստահել ու հավատալ չի կարելի, այսինքն՝ դեռ պարզ չէ՝ կլինեն ընտրություններ, թե ոչ, այնուամենայնիվ, գործող իշխանությունները «մյուսներից մեկ քայլ առաջ» սկզբունքով նախորդ մի քանի օրերին լծված են եղել տեղերում նախապատրաստական աշխատանքներ կատարելու գործին։ Բացի […]

Ինչ նպատակով էր Փաշինյանը մեկնել Սյունիքի մարզ․ «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանին Սյունիքում դարձյալ «սվիններով» ընդունեցին. Քաջարանում, Ագարակում և Մեղրիում, շատ մեղմ ասած, կոշտ արտահայտություններով ակցիաներ իրականացվեցին՝ ստիպելով հապճեպ փախչել այդ համայնքներից: Ճիշտ է, հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով Սյունիք մեկնած, քաղաքացիների հետ «արա»-ով ու «սրանց»-ով խոսացող Փաշինյանն իր հետ տարել էր «Նիկոլ վարչապետ» գոռացող մի քանի հոգի, ինչպես նաև կարողացել էր «քայլողների» մի երկու բարեկամ-ծանոթի միջոցով […]

Իշխանությունները խնդրի առաջ են կանգնած․ «Ժողովուրդ»

 «Այս շաբաթ ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը նոր ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կներկայացնի իր եզրակացությունը, որից հետո այս մեծ փաթեթը կքննարկվի արդեն հայրենի խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները նպատակ ունեն կարճ ժամկետներում՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, արտահերթ նիստով քննարկել ԸՕ ընդլայնված փաթեթը, որպեսզի կարողանան մի քանի դրույթներ հասցնել կիրառել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, եթե, […]

Իշխանությունը հույս ունի, որ Եվրոպայի առաջնությունից առաջ կամ ընթացքում կվերադարձվեն հայ ռազ­մագերիներ․ «Իրավունք»

«Իրավունքին» հասած խոսակցությունների համաձայն՝ իշխող «Իմ քայլը» դաշինքում մեծ հույսեր են կա­պում Եվրոպայի առաջնության հետ: Հի­շեցնենք, որ այն այս տարի սկսվելու է հու­նիսի 11-ին 13 քաղաքներում, որոնց թվում է նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Իշխանական վերին օղակներում կար­ծում են, թե Եվրոպայի առաջնությունից առաջ կամ ընթացքում՝ որպես «բարի կամքի դրսևորում», կվերադարձվեն ռազ­մագերիներ՝ ապահովելով ինչպես Ադրբե­ջանի միջազգային փիառը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի