18 Մայիսի, Երեքշաբթի, 2021
KFC

Մեղրի կարասն ընկած ճանճի նման դեռ վայելում են իրենց կարգավիճակը՝ կարծելով, թե իշխանությունը հավերժ է․ «Հրապարակ»

e9240dda4eb4f8fd18bb8381e697f82a_M

«Ծանր իրավիճակում է հայտնվել հայ ժողովուրդը։ Մի կողմից՝ հարևան ագրեսորի հնչեցրած ամենօրյա սպառնալիքները, մյուս կողմից՝ ռուս-թուրքական սիրախաղերն ու եվրոպական սառն անտարբերությունը։ Եվ այդ ամենի կողքին՝ անպաշտպան մնացած ու իր դարդի մեջ տապակվող հայ հասարակություն, որը չի կարողանում ազատվել իր ապաշնորհությունն ապացուցած իշխանություններից։ Սյունիքի դեպքերը հերթական անգամ ցուցադրեցին, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան իր իշխանությունն ու ընդդիմությունը։ Շատ ավելի արժանապատիվ է, շատ ավելի գիտակից և խելացի։ Շատ ավելի օրինապահ ու ավանդապաշտ։
Եվ անգամ այն հայհոյանքները, որոնք նախօրեին հնչում էին Սյունիքում, և թվում է՝ մեր ազգին հարիր չեն ու անթույլատրելի են, մեր ժողովրդի բարձր արժանապատվության և ինքնասիրության մասին են վկայում, այլ ոչ թե խուլիգանության, ինչպես փորձում են ներկայացնել օրվա կառավարիչները։

Իսկ սյունեցիների պահվածքը խուլիգանություն որակողները սովորական հացկատակներ են, կերակրատաշտից սնվող պատեհապաշտներ, որոնց համար հայրենիքը սկսվում է ստամոքսից և ավարտվում իրենց սանհանգույցներում։ Որոնց համար հայրենիքի, ազգի, պետության ապագայի, հող հայրենիի, այդ հողի հանդեպ սիրո ու նվիրումի մասին խոսքերը վերացական բառեր են։ Նրանց համար կարևորն իրենց խղճուկ պաշտոնն է, ծառայողական կաբինետը, քարտուղարուհին, վարորդը, թիկնազորը, գործուղումները, հրամաններ ու անհեթեթ որոշումներ արձակելու իրավունքը։
Նրանք մեղրի կարասն ընկած ճանճի նման դեռ վայելում են իրենց կարգավիճակը՝ կարծելով, թե իշխանությունը հավերժ է, և ռեպրեսիաներով ու անօրինականություններով կարողանալու են պահել այն։ Եվ չեն գիտակցում, որ ինչքան այսօր անհեթեթ են ու անօրինական, այնքան անորոշ է իրենց ապագան»,-գրում է թերթը։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ