09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իշխանությունն ամեն գնով որոշել է ոչնչացնել բուհերի ինքնավարությունը․ «Հրապարակ»

«Չնայած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքով դիմել է ՍԴ, սակայն ԿԳՄՍ նախարարությունը որոշել է չսպասել քննության ավարտին՝ հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով փոխում է բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը․ կազմը կրճատում է՝ 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Նոր կարգով՝ խորհրդի 20 հոգանոց կազմի 55%-ին կնշանակի կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն՝ […]

Մարությանից ազատվելու ճանապարհը գտել են. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից ազատվելու ճանապարհը գտել է․ սպասում է ընտրությունները հորով-մորով անեն՝ ողջ ուժով լծվի այդ գործին։ Փաշինյանի եւ Մարությանի հարաբերությունները սկսել են լարվել դեռ մեկ տարի առաջ, իսկ պատերազմից հետո ընդհանրապես շփում չկա՝ Կարգին Հայկոն, պարզվեց, թիմում քչերից է, որ չի ուզում Փաշինյանի մեղքերի պատասխանատվությունը կիսել։ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ ուզում […]

Թորոսյանը նպատակ ունի լուծարել Հայաստանում գործող բոլոր տեսչական մարմինները․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նպատակ ունի առաջիկայում լուծարել Հայաստանում գործող բոլոր տեսչական մարմինները, քանի որ նրանց այդպես էլ չկարողացավ ենթարկեցնել: Եվ հիմա քանի որ բոլոր տեսչական մարմինները վարչապետին կից կառույցներ են, նա նաեւ նպատակ ունի դրանք տանել եւ միավորել նախարարություններին, ինչպես եղել է նախկինում: Նախարարները աշխատում էին, հետո իրենց […]

Սյունեցիներին չկալանավորած դատավորները հայտնվել են իշխանության սև ցուցակում․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ազատ արձակելու թեման կռվախնձոր է դարձել: Բանն այն է, որ նախաքննական մարմինների ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներին բացատրել են, որ իրենք ամեն ինչ անում են բողոքի ակցիայի մասնակիցներին կալանավորելու համար, սակայն դատարանները նրանց ազատ են արձակում: Իսկ, ահա, դատական համակարգն էլ իշխանություններին հասկացրել է, որ քննիչները լավ չեն […]

Փաշինյանի վարկանիշի մանիպուլյացիաները. «Հրապարակ»

«Կիրակի օրը Փաշինյանի թիմը ցնծության մեջ էր․ Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետազոտող, «Վալդայ» ակումբի անդամ Ստանիսլավ Պրիտչինը «ТАСС» գործակալությանը հայտնել էր, թե, հարցումների համաձայն, Փաշինյանի հանդեպ աջակցությունը երկրում մնում է բարձր, և նա շարունակում է մնալ անվիճելի առաջնորդ։ Նախ ռուսական քաղաքագիտական որոշ շրջանակներ հայտարարեցին, թե «Ստանիսլավ Պրիտչին» անուն-ազգանունով մարդ չեն ճանաչում, բայց պարզվեց՝ նման մարդ […]

Վանեցյանին հարցաքննության են կանչել․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին հարցաքննության են հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել պատերազմի օրերին Արթուր Վանեցյանի կողմից Շուշիի դիրքերը լքելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական քննչական վարչությունը մերժել է քրեական գործի հարուցումը […]

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու թուրքական վախերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Թուրքիայում ԱՄՆ նախագահի հայտարարությունն անսպասելի չէր, քանի որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, իսկ ապրիլի 24-ից մի քանի օր առաջ ամերիկյան «F-35» ծրագրից դուրս թողնելը ցուցիչ էին, որ զարգացումները դրան են տանելու։ Պաշտոնական Անկարան թեև իր վրդովմունքն արտահայտեց, սակայն իրադարձությունների նման զարգացումը կարծես թե «լուրջ աղետ» չեն համարում։ Մյուս կողմից՝ թուրքական վախերի մասին է այդ երկրի խորհրդարանի […]

«Իմ քայլում» ցավագին են ընդունում Տեր-Պետրոսյանի քննադատությունները. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում տևական ժամանակ է՝ թեժ քննարկվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը երբեմնի սիրելի թիմի նկատմամբ: Բանն այն է, որ խմբակցությունում կան շատ, այսպես ասած, խանականներ, որոնց համար մեծ ցավ է, որ իրենց իշխանության ու հատկապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տևական ժամանակ է՝ […]

Արմեն Սարգսյանը դարձել է ՍԴ-ի «մշտական հաճախորդը». «Հրապարակ»

«Վերջին շրջանում նախագահ Արմեն Սարգսյանը հաճախ է դիմում Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ի ընդունած օրենքների սահմանադրականության հարցով։ Վերջին դիմումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին և հարակից 22 օրենքներին է վերաբերում։ Մինչ այդ 4 դիմում էլ կար ՍԴ-ում։ ՍԴ մամուլի պատասխանատու Եվա Թովմասյանը մեզ տեղեկատվություն տրամադրեց․ նախագահը վիճարկում է «ՀՀ դատական օրենսգիրք» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքներում […]

ԵՊՀ-ում անկառավարելի վիճակ է․ «Ժողովուրդ»

«Երևանի պետական համալսարանում անկառավարելի վիճակ է. համալսարանն առայսօր հոգաբարձուների խորհուրդ չունի, իսկ մարտի 23-ից անո­րոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը մնում է առկախ, քանի որ հենց ԵՊՀ խորհուրդն է ռեկտոր ընտրում: Այսինքն՝ այս պահի դրությամբ Երևանի պետական համալսարանը չունի խորհուրդ, խորհրդի նախագահ և ռեկտոր: Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվեց ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ապրիլի 23-ին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի