07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Փաշինյանին անհանգստացնում է բուն «պրոցեսի» ձգձգումը. Նա նյարդայնացել է․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի հիմնական թեման կապված է եղել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և դրա կիրառելիության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկմանը մասնակցել է մասնագետների բավական լայն շրջանակ, հիմնականում՝ տնտեսագետներ և իրավաբաններ։ Փաշինյանը բավական նյարդային կերպով դժգոհել է, որ օրենքը գրեթե չի կիրառվում, քանի որ […]

Ո՞ր դեպքում է ավելի շատ ստում՝ պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ պատերազմից հետո. «Փաստ»

Վերջերս շատ է բարձրացվում այն հարցը, թե պատերազմն արդյո՞ք անխուսափելի էր, մի՞թե հնարավոր չէր այն կանխել։ Այս հարցադրումը լուրջ վերլուծության առարկա կարող է դառնալ պատերազմի պատճառների քննության և հետագայում պատմությունից դասեր քաղելու տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ ողջ բանակցային գործընթացի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում, որպես կանոն, ընդգծում էին ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման […]

Ներկան ու ապագան կործանողները միայն անցյալից ու «նախկիններից» են խոսում. «Փաստ»

Մինչ պարտությունից հետո Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, ժամանակի ընթացքում Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության վերջին նշույլները՝ միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվելով օբյեկտի։ Քիչ չէ, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովել իր սահմանների անվտանգությունը, հիմա էլ, ինչպես դիպուկ նշեց երկրորդ նախագահը, սեղանի շուրջ բանակցողից հայտնվել է «սեղանի վրա» և այլ պետությունների համար դարձել սակարկության առարկա։ Այլ […]

«Ֆեյք»-երով կառավարվող ՀՀ-ում «ֆեյք» պատվաստումներ են արվել. «Ժողովուրդ»

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բժշկական ոլորտում հանցախումբ է հայտնաբերել. կեղծ տեղեկանքներ են տրվել մարդկանց, իբրև COVID-19-ի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ է, բայց իրականում պատվաստում չի արվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն տարբեր բժշկական կենտրոններում, այդ թվում՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում են հայտնաբերվել դեպքեր, […]

Պատգամավորներին հորդորել են ակտիվ լինել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի օրենսդիրներին են փոխանցել ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը, որպեսզի ուսումնասիրեն ու դիրքորոշում ներկայացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին գործադիրից հորդորել են լավ կարդալ, ուսումնասիրել ու ակտիվ մասնակցություն ունենալ ԱԺ հանձնաժողովներում բյուջեի քննարկումների ժամանակ: Իշխանության մեր աղբյուրները նշում են, որ պետք է իշխանական թեւը «գունավոր» ներկայացնի այն անելիքները, […]

Քաղավիացիայի կոմիտեն դեռ աուդիտ չի անցել. «Ժողովուրդ»

Կհիշեք՝ նախորդ տարի ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության կողմից աուդիտ չէր անցել։ Պարզվում է՝ այս գործընթացի շուրջ դեռ առարկայական տեղաշարժ չկա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔԱԿ-ի ու Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության հետ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա փետրվարին: Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ […]

Կառավարությունը պատժիչ գործողություններ կսկսի. «Հրապարակ»

«Կառավարության երեկվա նիստում կրկին խոսվեց պատվաստումների եւ համավարակի թեմայով, Նիկոլ Փաշինյանն անգամ նախատեց նախարարին` վատ աշխատանքի եւ պատվաստումների դանդաղելու համար, եւ ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել պատվաստումների դեմ հակաքարոզչություն անողներով։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո այս թեմայով նաեւ փակ խորհրդակցություն է հրավիրել եւ հանդիմանել Անահիտ Ավանեսյանին՝ ասելով, որ հնարամիտ եղանակներ մտածի ու վերահսկի ոլորտը: […]

Կառավարման ճգնաժամը ներթափանցել է բոլոր օղակներ. «Հրապարակ»

«Այսօր ԱԺ ճեպազրույցների օրն է․ խմբակցություններն ամփոփելու են քառօրյայի աշխատանքները։ Ավելի ստույգ՝ եռօրյայի, էլ ավելի ստույգ՝ երկուսուկեսօրյայի կամ երկօրյայի, եթե ավելի ճշգրիտ՝ մեկօրյայի աշխատանքները, քանզի խորհրդարանը, քառօրյան չսկսած, արդեն օրակարգը սպառել էր։ Հինգշաբթի օրն առհասարակ նիստ չի եղել, չորեքշաբթի օրը նիստը տեւել է ընդամենը կես ժամ, արագ սպառել են օրակարգն ու հեռացել։ Երեկոյան միայն կառավարության […]

Իշխանությունը «խառն» է քննիչ հանձնաժողովի հարցերով. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով նոր խնդիրների առաջ է կանգնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սկզբնական շրջանում նախատեսված է եղել հանձնաժողովում փորձագետներ ընդգրկել ՊՆ-ից ու ԳՇ-ից, սակայն նրանք չեն համաձայնել հետագա զեկույցի իշխանական սցենարին, ինչից հետո իշխանությունը ստիպված է եղել դիմել ընտրություններից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի մեկնած […]

ՀՔԾ-ն հարցաքննության է կանչել Հայկ Սարգսյանին. «Ժողովուրդ»

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ օգոստոսի 25-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որից հետո կայացրել է որոշում: Թե ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն, հայտնի կդառնա այսօր։ Բանն այն է, որ, առկա փաստերի համաձայն, հենց Սարգսյանն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի