22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ր դեպքում է ավելի շատ ստում՝ պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ պատերազմից հետո. «Փաստ»

Վերջերս շատ է բարձրացվում այն հարցը, թե պատերազմն արդյո՞ք անխուսափելի էր, մի՞թե հնարավոր չէր այն կանխել։ Այս հարցադրումը լուրջ վերլուծության առարկա կարող է դառնալ պատերազմի պատճառների քննության և հետագայում պատմությունից դասեր քաղելու տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ ողջ բանակցային գործընթացի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում, որպես կանոն, ընդգծում էին ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, որը համաձայնեցվել էր նաև հակամարտող կողմերի միջև։

Բայց բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ երբ անցյալ տարվա աշնանը Ադրբեջանն ագրեսիա սկսեց Արցախի նկատմամբ, միջնորդները ոչ միայն չշտապեցին դատապարտել Ադրբեջանի գործողությունները, այլև սկսեցին լուռ հետևել, թե ինչպես է Բաքուն փորձում ցեղասպանության ենթարկել արցախահայությանը։ Ու հետաքրքիրն այն է, որ միջնորդ երկրների գործողությունները, կարծես, սահմանափակվում էին հրադադար հաստատելու միջնորդությամբ։ Եթե հիշում եք, նախքան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը՝ հերթով հրադադար հաստատելու միջնորդությամբ հանդես եկան համանախագահող բոլոր երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Սակայն նրանց միջնորդած հրադադարն այդպես էլ չէր պահպանվում, քանի որ Ադրբեջանը շարունակում էր հարձակումը։ Պարզ է, որ այս երեք հզոր համանախագահող պետությունները տարբեր լծակների կիրառմամբ ի վիճակի էին ցանկացած պահի Ադրբեջանին ու Թուրքիային ստիպել, որ կանգ առնեն ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ մեկ հայտարարությունը բավարար էր դրա համար։

Բայց, կարծես թե, միջնորդ պետությունները բավարար ջանքեր չէին գործադրում այդ հարցում։ Իսկ ավելի ճիշտ՝ համանախագահող երկրներն ուղղակի շահագրգռված էլ չէին պատերազմն անընդունելի հայտարարել ու անհրաժեշտ պահին հարկադրանք գործադրել։ Այստեղ հարցն այն է, որ եթե ռազմական գործողություններն ընդունելի էին հակամարտության կողմերի համար, ինչո՞ւ պետք է միջնորդների համար անընդունելի լինեին։

Համենայն դեպս, պատերազմի սանձազերծումն անընդունելի համարելու վերաբերյալ Փաշինյանը երբևէ հասցեական և հրապարակային հայտարարություններ չի արել։ Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները և նրանց հարող շրջանակները խոսում էին «նոր պատերազմ, նոր տարածքներ», «պատերազմ եք ուզում, պատերազմ կստանաք» տրամաբանության շրջանակներում։ Հենց այսպիսի հռետորաբանության արդյունքում է, որ Հայաստանը միջազգային հանրության առաջ լեգիտիմացրել է Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու քայլը։ Ըստ այդմ, ստացվում է, որ հայկական կողմը պատերազմը համարում էր հակամարտությունը լուծելու տարբերակներից մեկը։ Այսքանից հետո մի՞թե պատրանքներ կարելի էր ունենալ, թե պատերազմը կանխելու ու դադարեցնելու հարցում պետք է համանախագահ երկրները «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինեին»։

Մեկ այլ հարց էլ վերաբերում է նրան, թե արդյոք հայկական կողմը անհրաժեշտ պատրաստություն տեսե՞լ էր՝ կանխատեսելով մոտալուտ պատերազմը, թե՞ ամեն ինչ, ինչպես միշտ, ինքնահոսի էր մատնել։ Պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե իրենք գիտեին, որ պատերազմ է սկսվելու, ուղղակի միայն տեղն ու ժամը չգիտեին։ Իսկ արդեն վերջերս, պատասխանելով պատգամավորներից մեկի՝ պատերազմի սկսվելու վերաբերյալ հարցին, Փաշինյանը նշել էր, թե ՀՀ համապատասխան ինստիտուտները իրենց զեկույցներում մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական։ Այստեղ է, որ հարց է առաջ գալիս՝ հիմա ո՞ր դեպքում է ավելի շատ Փաշինյանը ստում՝ պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ պատերազմից հետո, նայած՝ ինչպես է իրեն ձեռնտու։

Ի դեպ, պատերազմի սկսվելու վտանգի մասով նույնիսկ համապատասխան ծավալուն զեկույցների կարիքը չկար։ Եթե հաշվի ենք առնում անցած տարվա սեպտեմբերին ստեղծված միջազգային մթնոլորտը և հնչող հայտարարությունների տրամաբանությունը, ապա անգամ հասարակ քաղաքացիների համար էր պարզ, որ շատ շուտով պատերազմը պայթելու է՝ մանավանդ որ զորավարժությունների արդյունքում թուրք-ադրբեջանական ուժերը համապատասխան պատրաստության էին բերվել։ Թվում է, թե Փաշինյանը պատերազմից հետո իր կողմից արված հայտարարություններով փորձում է կրկին մեղքը գցել համապատասխան ինստիտուտների վրա։

Բայց նույնիսկ պատերազմի հավանականությունը քիչ համարելու դեպքում Փաշինյանը չի ազատվում պատասխանատվությունից, քանի որ այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, երբ հայկական բանակը պետք է միշտ պատրաստ լինի դիմակայելու ցանկացած սադրանքի։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ