07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ․ «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է, երեկ կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած նախկին պաշտոնատար անձինք կալանավորված են, բայց նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ նախկին նախարար Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչը ԱԱԾ-ին խանգարում է քրեական գործով առաջ շարժվել […]

Համայնքապետները որոշել են խորամանկել և համայնքից պոկել ինչ հնարավոր է. «Հրապարակ»

«Համայնքների խոշորացումից առաջ համայնքապետերը որոշել են խորամանկել եւ համայնքից պոկել ինչ հնարավոր է։ Որոշ գյուղապետեր, իմանալով, որ իրենց գյուղերն այլեւս ինքնուրույն վարչական միավոր չեն լինելու, եւ իրենք էլ ինքնուրույն որոշումներ կայացնող համայնքապետեր չեն լինելու, որոշել են մինչեւ ընտրություններն օտարել համայնքային ազատ հողերը, տարածքները։ Դրանք, ճիշտ է, ավագանու նիստերով հաստատվում են, բայց օտարվում են հիմնականում համայնքապետերի […]

Արտակ Դավթյանին կկանչեն հարցաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննության կհրավիրի նաեւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաեւ նրան: Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա […]

Անպատասխանատու «վոյաժներ»՝ քաղաքացու նյարդերի հաշվին. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարությունը հետ է կանգնում սեփական որոշումից ու հետաձգում պատվաստման պարտադիրությանը վերաբերող ու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը: Ավանեսյանի որոշմամբ, հիշեցնենք, պետական ու մասնավոր բոլոր հիմնարկություններում աշխատակիցները կա՛մ պատվաստված լինելու հանգամանքը փաստող գրություն պետք է ներկայացնեին, կա՛մ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական այս որոշումը ոչ միայն խտրական վերաբերմունքի դրսեւորում է, այլ […]

Հենց Հայաստանի իշխանությունների պատճառով ունեցանք այն, ինչ ունեցանք. «Փաստ»

Պարզ է, որ անցյալ տարի պատերազմը հենց այնպես չսկսվեց։ Շարունակենք հասկանալ, թե ինչու այն սկսվեց և ինչու նման ավարտ ունեցավ: Արձանագրենք, որ օրվա իշխանությունները դրա համար ստեղծել էին լիովին «բարենպաստ» միջավայր։ Ժամանակ կար, երբ պաշտոնական Բաքուն խոսում էր այն մասին, թե միջնորդները իրենց ճնշում են, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը, կամ ակնարկում էր, թե միջազգային հանրությունը […]

Դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես տնօրինել անկախության 30-ամյակին ստացած պարգեւավճարները․ «Հրապարակ»

«Հայաստան» դաշինքում դեռ որոշում չեն կայացրել՝ ինչպես  տնօրինել անկախության 30-ամյակին ԱԺ նախագահությունից ստացած պարգեւավճարները։ Հիշեցնենք, որ պատգամավորներն աշխատավարձի 70 տոկոսի չափով պարգեւավճար էին ստացել: Եվ, ի տարբերություն իշխանականների, որոնք գոհ ու երջանիկ էին այդ «սիմվոլիկ գումարի» առթիվ, ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ հրաժարվում են փողից եւ այն կուղղեն կա՛մ պատերազմի հետեւանքով զոհված, վիրավոր զինվորների ընտանիքներին, […]

Առողջապահության նախարարությունը հետողորմիա արեց. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարությունը հետողորմիա է անում նախարարի որոշումը: Հիշեցնենք, որ, նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ, վաղվանից բոլոր հիմնարկությունները պետք է աշխատակիցներից աշխատանքի ներկայանալիս պահանջեն կա՛մ պատվաստումը հավաստող տեղեկանք, կա՛մ կորոնավարակի բացասական թեստի պատասխան: Այս որոշումը ոչ միայն հակասահմանադրական էր, այլեւ խտրական վերաբերմունքի դրսեւորում: Բացի այդ, անկազմակերպ իրավիճակը հանգեցրել է այնպիսի իրողության, որ տեստ հանձնելու բոլոր լաբորատորիաներում […]

Ալեն Սիմոնյանի որոշումից իշխանական պատգամավորները զարմացել են. «Ժողովուրդ»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իշխանական թեւի ներկայացուցիչների համար զարմանալի մի որոշում է կայացրել: Բանն այն է, որ ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ալեն Սիմոնյանին ՌԴ է հրավիրել, ու վերջինս էլ, բնականաբար, ընդունել է հրավերը եւ մտադիր է մեծ իշխանական պատվիրակությամբ ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնել: Անգամ այնպիսի պատգսմավորներ են ընդգրկվելու պատվիրակության կազմում, որ […]

Նիկոլ Փաշինյանը կրկին սարսափահար է. «Իրավունք»

«Ըստ մեզ հասած լուրերի` Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը կրկին սարսափահար է: Բանն այն է, որ վերջինս ավելի է ուժեղացրել իր իսկ անվտանգությունը: Հավանաբար բոլորս հիշում ենք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ մամուլում առկա տեղեկությունների, արդեն իսկ ուժեղացրել էր իր անվտանգությունը, սակայն թե հիմա ինչու է նա կրկին վախեցել, հայտնի չէ»:

Անդրանիկ Քոչարյանն իրավունք չունի լինել քննիչ հանձնաժողովի նախագահ. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձեւավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձեւավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի